ս/թ ապրիլի 18-ին ժամը 19:00-ին Հուսո առագաստ բարեգործական հիմնադրամը
կազմակերպում է բարեգործական համերգ ի աջակցություն անապահով ընտանիքների երեխաների:
Նախաձեռնությանը իրենց զորակցությունն են հայտնել Հայկական էստրադայի այնպիսի սիրված արտիստներ որպիսիք են Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը, Աննա Արծրունին, Աիդա Սարգյանը, Սիրանուշ Գալստյանը, Մարիետա Բադալյանը, Հրաչյա Սաֆարյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Կարինե Առուստամյանը և Ռուբեն Սահակյանը: Համերգին իր մասնակցությունն է բերել ԱՐՍԵՆԱԼ պարային համույթը:
Սիրելի հայեր ձեռք բերելով համերգի ընդամենը մեկ տոմս Դուք Ձեր աջակցությունը կբերեք կազմակերպությունում գրանցված այն երեխաների ովքեր շոր ու կոշիկ չունենալու պատճառով արդեն երկար ժամանակ չեն հաճախում դպրոց:
Տոմսի արժեքը ընդամենը 2000 դրամ է:
Աստված Ձեր մեկը հազարն անի:
Տոմսերի ձեռքբերման համար զանգահարել 010 209-806, 077 36-64-18
"Այնքան ուժ կա մեջս, կարծես ասելիքս կիսատ մնաց". Շուշան Պետրոսյան
"Սիրում եմ” խորագիրը կրող համերգի ստեղծագործական մշակումները, սցենարն ու կազմակերպչական աշխատանքներն իրականացրել է "Շարմ Հոլդինգ” ընկերությունը: Շուշան Պետրոսյանի հետ բեմում են եղել Հայաստանի պետական ջազ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արմեն Հյուսնունցի գլխավորությամբ, "Հովեր” պետական կամերային երգչախումը, որի գեղարվեստական ղեկավարը Սոնա Հովհաննիսյանն է, եւ "Էլեն” պարային համույթը:
Համերգային ծրագրի ընթացքում հնչել են երգչուհու երգացանկի հայտնի ու հիթ դարձած երգեր, ինչպես նաեւ նոր ստեղծագործություններ: Շոու-համերգն առանձնացել է իր յուրօրինակ դեկորացիայով եւ բեմականացմամբ, հագուստներով ու պարային համարներով: Երաժշտական կարճ դադարներն ուղեկցվել են մեծ էկրանին ցուցադրվող Շուշան Պետրոսյանի կյանքի եւ ստեղծագործական ուղու մասին պատմող ֆիլմով, որը նկարահանվել է հատուկ այս համերգի համար:
Իրանահայ երգիչը, որը հայտնի է իր բազմամարդ համերգներով, սեփական հարսանիքն էլ հարյուրավոր հյուրերի հետ է նշել, այն էլ` մի քանի օր ու տարբեր վայրերում:): Հարսանեկան արարողությունների հիման վրա պատրաստված տեսանյութերն ու լուսանկարներն առաջարկում ենք դիտել ստորեւ:
Անդիի ընտրյալը ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի Շանի Ռիգսբին է, որի հետ էլ երգիչը սիրային կապի մեջ է արդեն 17 տարի: "Քաղաքացիական ամուսնության մեջ էինք, խնամում էինք մեր երկու շանն ու երեք ձիուն”,-նշել է Անդրանիկ Մադաթյանն` հավելելով, որ հարսանեկան արարողությունը համարում է "դրական էներգիայով լիցքավորվելու միջոց է”:
"Հույսի կամուրջ'' հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունն երեկ տոնել է իր գործունեության 15-ամյակը: Տարեդարձի միջոցառմանը մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, տեղական եւ միջազգային կազմակերպությունների, հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ կազմակերպության ընկերներն ու բարեկամները:
Ձայնային խոտա՞ն, թե՞ հարբած վարչապետ. Տիգրան Սարգսյանը պատասխանել է իր բլոգում
Երեկ երեկոյան Youtube-ում հայտնված տեսահոլովակի առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն արձագանքել է իր բլոգում եւ «Ֆեյսբուքի» իր էջում: Հիշեցնենք, որ խոսքը նոյեմբերի 10-ին՝ Երիտասարդության օրվա առիթով մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Թաթա Սիմոնյանի համերգի եւ վարչապետի՝ ոչ հարիր խոսքին էր վերաբերում. «Ֆեյսբուքում» բուռն քննարկում էր, թե վարչապետը հարբել է: «Ես հասկացել եմ, որ ձեզնից շատերին զվարճացրել է ձայնային խոտանով տեսահոլովակը, որը նկարահանվել և տարածվել էր Հ1-ի կողմից` մարզահամերգային համալիրից: Եվ այդ ձայնային խոտանն այսօր փորձում են ներկայացնել իբր իմ հարբած լինելու ապացույց: Ես նույնպես դիտել եմ այդ հոլովակը և, անկեղծ ասած, այն ինձ ևս զվարճացրեց»,- գրել է Տիգրան Սարգսյանն իր բլոգում:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երեւանի Հանրապետական ստադիոնում անցկացրեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին հանդիպումը: Վարդան Մինասյանի թիմը վստահ հաղթանակ տարավ 3:0 հաշվով եւ սպասում է ավելի ուշ կայանալիք Սլովակիա - Ռուսաստան եւ Անդորա - Իռլանդիա հանդիպումների հաշվին: Հանդիպման ընթացքին տրիբունայից հետեւում էր նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: