Եթե հավատաք, որ կարող եք, ապա կարող եք


Հավաքվում են մի անգամ մի քանի գորտեր և սկսում խոսել:

- Ափսո՛ս, որ մենք ապրում ենք այսպիսի փոքր ճահճում: Ա՜խ, եթե հասնեինք հարևան ճահիճ … այնտեղ շա՛տ անգամ ավելի լավ է, կվա-կվա, – ասում է գորտերից մեկը:

- Իսկ ես լսել եմ, որ այս լեռներում կա մաքուր ջրով մի լճակ և չկան չարաճճի տղաներ, – ավելացնում է երկրորդը:

- Իսկ ձեզ ի՞նչ, – մեջ է ընկնում մեծ դոդոշը, – միևնույն է, դուք երբեք չեք հասնի այնտեղ:

– Ինչու՞ չենք հասնի: Մե՛նք գորտեր ենք, կարո՛ղ ենք ամեն ինչ, – ասում է գորտերից մեկը` ավելացնելով, – եկեք գնանք և ապացուցենք բոլորին, որ մենք կարող ենք հասնել այդ լճակին:

– Գնա՜ցինք ուրեմն, բոլորս դեպի մեծ, մաքուր լճակ, – բացականչում են գորտերը խմբով:

Մեծ դոդոշը պատմում է ճահճի բոլոր բնակիչներին գորտերի "հիմար նախաձեռնության” մասին և երբ գորտերը ճանապարհ են ընկնում, բոլոր նրանք, ովքեր մնացել էին ճահճում, նրանց ետևից գոռում են.

– Այդ ու՜ր եք գնում, գորտեր, դա անհնարի՛ն է: Դուք չեք հասնի լճակին: Նստեք ձեր ճահճում:

Բայց գորտերը ճանապարհ են ընկնում: Մի քանի օր նրանք շարժվում են, նրանցից շատերը հետ են վերադառնում հարազատ ճահիճ: Գորտերից միայն մեկը ետ չի կանգնում ճանապարհից և ի վերջո, նրան հաջողվում է հասնել մաքուր, գեղեցիկ լճակին:

Ինչու՞ հենց նրան: Պարզվում է, որ այդ գորտը ուղղակի խուլ էր: Նա չէր լսել գորտերի խոսակցությունը, չէր լսել, որ դա անհնարին է և այդ պատճառով էլ, կարողանում է հեշտությամբ հասնել իր նպատակին:


72 ժամվա կանոնը


Ձեզ հետ արդեն պատահե՞լ է այնպիսի բան, որ դուք ինչ-որ բան եք պլանավորել, սակայն իրագործել դա չեք կարողացել: Եթե այո, ապա բարի գալուստ մեր շարքերը, քանի որ դա պատահում է բոլորի հետ: Երևի այդ դեպքում դուք փորձել եք բացատրել անհաջողությունը ինքներդ ձեզ հետևյալ կերպ. "Պատճառն այն է, որ ես կարգապահ չեմ, չեմ կարողանում ինձ կառավարել: Ես այդքան տաղանդավոր չեմ և ընդհանրապես, ես դրա կարիքը չունեմ”:

Սակայն հիմնականում դա չէ պատճառը: Պատճառն այն է, որ դուք չեք հետևել "72 ժամվա կանոնին”: Իսկ այն ասում է, որ եթե դուք ինչ-որ նպատակ եք ձեր առջև դրել կամ որևէ գործ եք պլանավորել, ապա պետք է որոշումը ընդունելու պահից սկսած 72 ժամվա ընթացքում այդ ուղղությամբ որևէ կոնկրետ քայլ ձեռնարկեք: Եթե չեք անում դա, ապա ձեզ միայն 1 հնարավորություն է մնում 100-ից, որ դուք երբևէ կանեք դա:


Մի քիչ երջանկության մասին



Երջանկությունն ինքն իրեն չի գալիս: Դրա միակ աղբյուրը գտնվում է ձեր ներսում: Դուք ինքներդ եք ստեղծում այն ամեն օր, հենց այս պահին: Սպասել, որ տեղի կունենա ինչ-որ բան, որը կերջանկացնի ձեզ, համարժեք է սպասել նրան, թե երբ կսկսեք ապրել: Կարևորը չէ, թե ինչ է տեղի ունենում ձեզ հետ: Կարևորը այն է, թե ինչպես եք դուք վերաբերվում դրան: Եթե կյանքին նայեք դրական, ապա այն կդառնա հետաքրքիր և արկածներով լի և կդադարի լինել ինչ-որ բան, որը պետք է ուղղակի ապրել: Սովորաբար մարդիկ կենտրոնանում են բացասականի վրա կամ տեղի ունեցածի մեջ նկատում են միայն բացասականը: Սակայն ողջ օրվա ընթացքում տեղի են ունենում հազարավոր բաներ, որոնց համար դուք կարող եք շնորհակալ լինել կյանքին, բայց դրանց վրա ուշադրություն չեք դարձնում: Սկսեք անել դա հենց այս պահից:

Հաճախ մարդը նկատում է միայն ցավը: Երբ ձեր գլուխը ցավում է, դուք դա գիտակցում եք: Երբ ձեր գլուխը չի ցավում, դուք ուշադրություն չեք դարձնում դրա վրա: Երբ դուք հիվանդ եք, դուք դա գիտակցում և տառապում եք, սակայն երբ դուք բացարձակապես առողջ եք, դուք չեք գնահատում այդ առողջությունը և չեք ուրախանում դրա համար: Պետք է սովորել շնորհակալ լինել և՛ շրջապատին և՛ ճակատագրին նույնիսկ անհաջողությունների համար` դիտարկելով դրանք որպես օգտակար դասեր, որոնք պետք է սովորել: Մարդուն դժբախտ դարձնում են միայն նրա մտքերը, այլ ոչ թե արտաքին գործոնները: Ղեկավարելով ձեր մտքերը` դուք ղեկավարում եք ձեր երջանկությունը:

Խորհուրդներ

  • Սկսեք յուրաքանչյուր նոր օր, որպես ձեր կյանքի նոր սկիզբ: Մոռացեք բոլոր այն վատ բաների մասին, որոնք տեղի են ունեցել երեկ: Անցածը ետ չես բերի:
  • Մարդն իրենից ներկայացնում է այն, ինչ իր մասին մտածում է: Որպեսզի լինեք երջանիկ, սովորեք գնահատել ինքներդ ձեզ:
  • Նպատակները կյանքին իմաստ և բովանդակություն են տալիս: Դրեք ձեր առջև նպատակներ և կենտրոնացեք դրանց հասնելու վրա: Եթե ձեր նպատակները լինեն բարի, ապա դրանք կլցնեն ձեր կյանքը:
  • Ցանկացած իրավիճակում կարելի է գտնել ծիծաղելի ինչ-որ բան: Հումորի զգացումը թուլացնում է ստրեսը և օգնում է ձեր առջև ծագած խնդիրներին ավելի լավ լուծումներ գտնել:
  • Դուք չեք կարող լինել երջանիկ, եթե ներսում ունեք վրդովմունք և ատելություն: Հիշեք, որ ձեր վրդովմունքներից ոչ ոք չի տառապում, բացի ձեզանից: Սովորեք ներել ուրիշներին և ինքներդ ձեզ: Ուղղակի սիրեք բոլոր մարդկանց:
  • Երջանիկ լինելու համար երջանկացրեք ուրիշներին: Ինչքան շատ եք դուք օգնում այլ մարդկանց, ինչքան շատ եք նրանց երջանկացնում, այնքան ավելի երջանիկ եք դուք դառնում:
  • Եղեք բաց և անկեղծ: Յուրաքանչյուր մարդուն վերաբերվեք այնպես, կարծես վերջին անգամ եք նրա հետ հանդիպում:
Добавил: Մի քիչ երջանկության մասին (BEMARVEST)

Գործարար աշխարհի մարդկանց չորս խմբերը

Իր "Փողային հոսքի քառանկյունը” գրքում հայտնի ֆինանսական խորհրդատու, աշխարհում ֆինանսների գծով լավագույն գրքերից մի քանիսի հեղինակ Ռոբերտ Կիյոսակին բաժանում է գործարար աշխարհի մարդկանց 4 խմբի:

Առաջին խումբը, դրանք շարքային աշխատողներն են, այսինքն մարդիկ, որոնք աշխատում են տարբեր հիմնարկություններում, ընկերություններում և ենթարկվում են դրանց կանոններին: Նրանց մոտ ընդունված է հետևյալ մոդելը` գնալ դպրոց, ստանալ լավ կրթություն և հետագայում ունենալ կայուն, եկամտաբեր աշխատանք: Այս խմբի մարդիկ տարբերվում են նրանով, որ միշտ փնտրում են կայուն, անվտանգ աշխատանք` բարձր աշխատավարձով և ինչ-որ արտոնություններով: ՄԻՇՏ: Այս մարդկանց մոտ ամենաուժեղ զգացումը դա վախն է: Նրանք վախենում են կորցնել աշխատանքը, քանի որ այդ դեպքում կկորցնեն եկամտի իրենց միակ աղբյուրը, իսկ այդ ժամանակ` ինչպե՞ս ապրել:

Այս մարդկանց առավոտյան զարթնեցնում է զարթուցիչը: Նրանք հագնվում են, գնում աշխատանքի, ամբողջ օրը աշխատում, երբեմն հաճույքով, բայց հիմնականում պարտադրված, աշխատանքից հետո հոգնած վերադառնում են տուն, պառկում, մի քիչ հեռուստացույց դիտում, ընկերների հետ հանդիպում կամ ինչ-որ տեղ գնում և անհամբեր սպասում են նրան, թե երբ կգան հանգստյան օրերը: Հաջորդ օրը ամեն ինչ կրկնվում է, մյուս օրը նույնպես և այսպես անցնում են տարիներ: Իսկ կյանքը անվերջ չէ: Ա՞յս կյանքի մասին եք դուք երազում:

Այս խմբի մարդիկ անընդհատ ձգտում են աշխատավարձի բարձրացման, քանի որ կարծում են, որ բարձր աշխատավարձը կլուծի իրենց բոլոր խնդիրները: Սակայն, ինչպես գրում է Ռոբերտ Կիյոսակին, աշխատավարձի բարձրացումը նրանց խնդիրները չի լուծում: Կարևոր չէ, թե ինչքան բարձր է ձեր աշխատավարձը: Եթե դուք չունեք ֆինանսական բավարար գիտելիքներ, չեք կարողանում ղեկավարել ձեր ֆինանսները, չեք կարողանում ձեր եկամտի մի մասը խնայել և ներդնել, ապա ինչքան էլ ձեր աշխատավարձը աճի, աճելու են նաև ապրանքների գները և ձեր ծախսերը նույնպես աճելու են և կյանքի զգալի բարելավում արդյունքում չի լինի: Համոզված եմ, որ այս հոդվածը ընթերցողների մի մասը ապրել է հետևյալ զգացումները` երբ աշխատավարձը ցածր էր, գումարը ձեզ բավարարում էր և նույնիսկ երբեմն այն ավելանում էր: Իսկ հիմա, երբ աշխատավարձը նախկինից 2-3 անգամ բարձր է, այն հազիվ է բավարարում բոլոր ծախսերը հոգալու համար և հնարավոր է, որ այժմ դուք ավելի շատ պարտքեր ունեք, քան նախկինում` հիմնականում վարկերի և ապառիկների տեսքով:

Այս խմբի մարդիկ հազվադեպ են ձգտում գլոբալ նպատակների: Տուն, լավ մեքենա, բարձր աշխատավարձ, լավ սնունդ, հագուստ և ապահովված ընտանիք` սա այն ամենն է, ինչի մասին նրանք մտածում են: Իհարկե, շատերին այս ամենը բավարարում է և նրանք երջանիկ են այն ամենով, ինչ այժմ ունեն և ավելին նրանց պետք չէ: Այս հոդվածը չի վերաբերվում նման մարդկանց: Այստեղ մենք խոսում ենք այն մարդկանց մասին, որոնք ձգտում են շատ ավելիին: Այժմ խնդրում եմ մի պահ կանգ առնեք և մտածեք: Ի՞նչ եք արել դուք վերջին հինգ տարվա ընթացքում, որը կարծում եք, որ արժանի է, որպեսզի հետագա սերունդները հիշեն: Եթե ոչինչ, ապա մտածեք այդ ուղղությամբ: Այն, որ մենք բոլորս անցնում ենք այս ճանապարհով, կարելի է բացատրել: Այդպիսի դաստիարակություն ենք մենք ստացել, դա են մեզ սովորեցրել մեր ծնողները, դա են մեզ սովորեցնում բոլոր հանրակրթական դպրոցներում: Դա պետական մոդելն է: Աշխարհի ամենահաջողակ մարդկանցից շատերը նույնպես իրենց ճանապարհը սկսել են այս խմբից: Սակայն նրանք կարողացել են դուրս գալ այստեղից: Դուք նույնպես, եթե ցանկանում եք և պատրաստ եք, կարող եք դուրս գալ այս խմբից: Ուղղակի սկսեք քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Իհարկե դա հեշտ չէ, սակայն միայն դուք կարող եք անել դա: Իսկ եթե ոչինչ չանեք, ապա ոչինչ չի փոխվի և վերջում պետք չէ ուրիշներին մեղադրել: Իհարկե, դրան պետք է պատրաստվել, պետք է աշխատել այդ ուղղությամբ, սովորել, գիտելիքներ ձեռք բերել: Թեկուզ գտնվելով այս խմբում, դուք կարող եք աստիճանաբար անցում կատարել հաջորդ խմբեր: Ուղղակի մտածեք այդ ուղղությամբ:

Երկրորդ խումբը, դրանք մասնագիտական կրթություն ունեցող մարդիկ են, օրինակ, բժիշկներ, դատապաշտպաններ, կոշկակարներ, և փոքր բիզնեսի սեփականատերերը, այսինքն մարդիկ, որոնք կարող են ինքնուրույն աշխատել, առանց ինչ-որ մեկի օգնության և կարող են ունենալ սեփական փոքր բիզնեսը: Այս խմբի մարդիկ հավատում են, որ եթե ուզում ես հասնես հաջողության, պետք է ստանաս մասնագիտական կրթություն, ունենաս ինչ-որ մասնագիտություն, որպեսզի "մեջքդ միշտ պահես”: Նրանք իրենք են ղեկավարում իրենց ժամանակը, սիրում են իրենց գործը և մեծ բավականություն են ստանում դրանից: Նման մարդկանց հեշտ է տարբերել մնացածից: Նրանք ասում են` "Իմ աշխատանքի համար դուք ինձ պետք է վճարեք այսքան գումար” կամ "Ես պետք է ստանամ այսքան տոկոս` նշված աշխատանքի համար”: Այդպես են աշխատում, օրինակ, անշարժ գույքի գործակալները: Այս խմբի մարդկանց համար` ժամանակը փող է: Այսինքն, ինչքան շատ են իրենք աշխատում, այնքան շատ են վաստակում: Սակայն նրանց աշխատած գումարները սահմանափակ են: Եվ եթե մի օր նրանք չաշխատեն, ապա եկամուտ այլևս չեն ունենա:

Երրորդ խումբը, դրանք գործարարներն են, խոշոր բիզնեսի սեփականատերերը: Նրանք միշտ չէ, որ ամենակրթված և ամենաշատ գիտելիքները ունեցող մարդիկ են: Սակայն նրանք գիտեն, թե ինչպես շրջապատեն իրենց խելացի մարդկանցով: Նրանք ցանկանում են ունենալ աշխատանքի լավագույն համակարգը, կարողանում են կազմակերպել ընդհանուր աշխատանքը և ունեն վառ երևակայություն: Նրանք ցանկանում են անընդհատ առաջ շարժվել, ընդլայնել բիզնեսը, գրավել շուկաներ: Նրանք ստեղծում են ընկերություններ, արտադրում են լավագույն ապրանքները և ցանկանում են ինչ-որ բան փոխել աշխարհում: Նրանց մոտ զարգացած է բիզնես մտածելակերպը: Եթե այս խմբի մարդկանցից վերցնես իրենց ամբողջ կարողությունը, ապա նրանց մեծ մասը մի քանի տարվա ընթացքում զրոյից կստեղծի նոր կարողություն: Ինչ-որ բան ստեղծելը` նրանց կիրքն է:

Չորրորդ խումբը, դրանք ներդրողներն են: Ներդրողների մոտ առկա է բոլորովին այլ արժեքային համակարգ: Նրանք ուզում են, որ իրենց փողերը աշխատեն իրենց վրա, այլ ոչ թե հակառակը: Նրանք մտածում են` "Ինչպիսի՞ն կլինի իմ ներդրած գումարների եկամտաբերությունը, որքա՞ն շուտ ես կվերադարձնեմ իմ ներդրումները”: Հիմնականում, բոլոր մարդիկ էլ ունեն կապիտալը ղեկավարելու իրենց պլանները: Սակայն դրանք ավելի շուտ խնայողական պլաններ են, ոչ թե ներդրումային: Այսինքն, մարդիկ երկարաժամկետ ներդնում են իրենց գումարները ինչ-որ տեղ և մոռանում են դրա մասին: Ներդրողները այդպես չեն անում, քանի որ այդ դեպքում նրանց գումարները ուղղակի "քնում են”: Նրանք ուզում են, որ իրենց կապիտալը ինչ-որ տեղ մուտք գործի և ապա շուտ ետ վերադառնա: Նրանք ցանկանում են իմանալ, թե երբ դա տեղի կունենա: Այս խմբի մարդիկ ներդնում են անշարժ գույքում, արժեթղթերում և տարբեր եկամտաբեր նախագծերում: Նրանց պարտադիր չէ աշխատել գումարներ վաստակելու համար: Նրանց գումարները իրենք են աշխատում նրանց համար: Այս խմբի վառ ներկայացուցիչներից է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը` ՈՒորեն Բաֆֆեթը:  

Բոլոր չորս խմբերում գտնվող մարդիկ տարբերվում են իրենց մտածելակերպով: Առաջին երկու խմբերում գտնվողներին անհրաժեշտ է, որ իրենց վճարեն հենց հիմա: Երրորդ և չորրորդ խմբերում գտնվողները ավելի համբերատար են: Նրանք հասկանում են, որ կարող են երկար սպասել, մինչև եկամուտ կստանան` երեք տարի օրինակ: Երկրորդ խմբում գտնվողը կարող է բացել արագ սննդի մեկ կրպակ: Ընդամե՛նը մեկ կրպակ: Իսկ McDonald’s-ը կամ KFC-ն ունեն հազարավոր սպասարկման կետեր ողջ աշխարհում: Հասկանու՞մ եք: Տարբերությունը մտածելակերպի և ձգտումների մեջ է: Առաջին երկու խմբերում գտնվող մարդկանց կյանքը հիմնականում սկսում է անկում ապրել թոշակային տարիքում: Իսկ երրրորդ և չորրորդ խմբի մարդիկ կարող են հանգստանալ այդ տարիքում: Ուրախացնում է միայն մեկ բան: Եթե այժմ դուք գտնվում եք առաջին կամ երկրորդ խմբերում և ցանկանում եք փոխել դա, ապա կարող եք անցնել հաջորդ խմբեր: Անհրաժեշտ է ընդամենը մեկ բան` դուք պետք է որոշում կայացնեք:

P.S.
Այս հոդվածը հրապարակելուց առաջ համոզված եմ, որ շատ մարդիկ սա չեն հասկանա:
"Բարձր աշխատավարձով աշխատանք, որը ես սիրում եմ, դա այն է, ինչ ինձ պետք է”, – կասեն շատերը: Ես նույնպես այդպես էի մտածում 1,5 տարի առաջ: Բայց հետո գալիս է մի պահ, երբ ամեն ինչ փոխվում է: Սկսում ես հասկանալ, որ դու փոքրիկ մասնիկ ես ինչ-որ խաղում և որ դա ոչինչ է այն բանի համեմատ, ինչին կարող ես հասնել ինքնուրույն: Զգում ես, որ այնքան ուժ ունես, որ կարող ես մեծ բաներ ստեղծել, մեծ հաջողությունների հասնել, բարելավել քո հարազատների և այլ մարդկանց կյանքը: Չես ուզում ողջ կյանքդ անցկացնես միանման, իսկ մահիցդ 2 տարի հետո բացի ընտանիքիցդ քեզ ոչ ոք չհիշի: Ուզում ես ինչ-որ հետք թողնես աշխարհում: Ուզում ես աշխատանքի վայրում կյանքիդ 1/3-ը անցկացնելու փոխարեն ճանապարհորդես, տարբեր երկրներ տեսնես, տարբեր մարդկանց հետ ծանոթանաս, օգնես բոլոր մարդկանց, ովքեր կարիքներ ունեն, այնպես անես, որ բոլորը երջանիկ լինեն: Ուզում ես դու ղեկավարես քո ժամանակը, անես այն, ինչ ճիշտ ես համարում, ստեղծես այն, ինչը կարծում ես մարդկանց օգտակար կլինի: Իսկ ձեր կարծիքով հնարավո՞ր է դա անել աշխատավարձով:
Ուղղակի բոլորին խորհուրդ կտամ կարդալ Ռոբերտ Կիյոսակիի "Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ” և Նապոլեոն Հիլլի "Մտածիր և հարստացիր” գրքերը: Դրանք առկա են կայքի "Գրքեր” բաժնում: Եթե ժամանակ ունենաք, կարդացեք նաև Բոդո Շեֆերի և Ռիչարդ Բրենսոնի գրքերը: Համոզված եմ, որ դրանից հետո ձեր կյանքը կփոխվի: Վերցրեք այն մարդկանց փորձը, ովքեր արդեն ապրել են այդ ամենը:

Добавил: Գործարար աշխարհի մարդկանց չորս խմբերը (BEMARVEST)

Երեկոյան խորհումներ… կրկին մտքերի մասին

Այն, որ մեր մտքերն են ձևավորում մեր կյանքը, դուք կարող եք հանդիպել հաջողության հասնելու մասին պատմող բազմաթիվ գրքերում: Դրա մասին խոսում է Նապոլեոն Հիլլը, որն ուսումնասիրել է աշխարհի ամենահաջողակ մարդկանց կենսագրությունները, հանդիպել նրանցից շատերին և դուրս բերել հաջողության հասնելու որոշակի կանոններ: Դրա մասին նկարահանվել է "Secret” ֆիլմը, որը կարծում եմ շատերն են դիտել: Դրա մասին խոսում են Բոդո Շեֆերը, Ռոբերտ Կիյոսակին, Բրայան Տրեյսին` լավագույնները իրենց ոլորտում, որոնք սովորեցնում են միլլիոներին, ինչպես հասնել հաջողության: Սակայն հասարակության մեծ մասը կամ տեղեկացված չէ այդ ամենին կամ ուղղակի չի հավատում դրան: Բայց բոլոր մեծ հաղթանակները լինում ենք մտքում, բոլոր անբուժելի հիվանդությունները բուժվում են մտքում և հաջողության բոլոր պատմությունները սկսվում են ՄՏՔՈՒՄ:

Աղքատ մարդը մտածում է. "Ես միշտ աղքատ եմ եղել, ես բախտ չունեմ, ես իվիճակի չեմ ինչ-որ բան փոխել, պետությունը վատն է, օրենքները վատն են, ես կապեր չունեմ … և այլն և այլն” և արդյունքում նրա մոտ ոչինչ չի փոխվում: Նա ներքուստ պատրաստ չէ այդ վիճակից դուրս գալուն, նա պատրաստ չէ փոփոխության: Եվ այդպես էլ կշարունակվի, եթե մի օր նա չհասկանա և համարձակություն չունենա ասելու. "Այո, մինչև հիմա ես աղքատ եմ եղել, իմ մոտ տարբեր խնդիրներ են եղել և ես հասկանում եմ, որ միակ մեղավորը ես եմ, որովհետև իմ վրա քիչ եմ աշխատել, որովհետև սխալ եմ ապրել, սխալ արժեքներ եմ ունեցել: Որովհետև աշխատելու, կրթվելու, աշխատանք փնտրելու կամ ինչ-որ բան ինքնուրույն ձեռնարկելու փոխարեն ես ամբողջ օրը պառկած հեռուստացույց էի նայում, սրճարաններում էի անցկացնում, քեֆեր էի անում, խմում էի, ծխում էի, ալարում էի ինչ-որ բան անել: Իհարկե այդպես էլ պետք է լիներ, ոչ ոք իմ արարքների համար պատասխանատու չէ: Բայց անկախ ամեն ինչից, ես համոզված եմ, որ այսուհետև իմ մոտ ամեն ինչ լավ է լինելու: Ես կաշխատեմ իմ վրա, ինչ-որ նոր բան կմտածեմ և չնայած գիտեմ, որ շատ դժվար է լինելու, սակայն համոզված եմ, որ դուրս կգամ այս իրավիճակից և կհասնեմ այն ամենին, ինչին ցանկանամ”: Միայն այս մտածելակերպի դեպքում է հնարավոր ինչ-որ բան փոխել, միայն այս դեպքում է մարդը սկսում ամեն ինչում հնարավորություններ փնտրել:

Արտաքինի հետ խնդիրներ ունեցող աղջիկը մտածում է. "Ես տգեղ եմ, ինձ վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում, շրջապատում այդքան գեղեցիկ աղջիկներ կան, ինչու՞ պետք է ինչ-որ մեկը ինձ ընտրի: Ես ողջ կյանքս մենակ կմնամ, ես միշտ էլ հաջողություն չեմ ունեցել տղաների շրջանում: Իմ բախտը ուղղակի չի բերում, ինչ մեղքն եմ ես … և այլն և այլն”: Այդ մտքերը իրականություն կդառնան, եթե մի օր նա չհասկանա և համարձակություն չունենա ասելու. "Այո, ես արտաքինիս հետ կապված խնդիրներ ունեմ, սակայն ոչ ոք կատարյալ չէ: Ես իհարկե գեղեցկուհի չեմ, բայց ունեմ մի շարք առավելություններ, որոնք չունեն ուրիշները: Աշխարհում յուրաքանչյուր մարդ յուրօրինակ է: Ես համոզված եմ, որ կգտնվի մեկը, ով կսիրի ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ: Մենք ամուր ընտանիք կկազմենք և ողջ կյանքում երջանիկ կլինենք: Իսկ հետագայում ես կլուծեմ նաև արտաքինիս հետ կապված բոլոր խնդիրները, չէ որ բժշկությունը այժմ այդքան արագ է զարգանում”: Միայն այդպիսի մտքերը կարող են ինչ-որ բան փոխել:

Հիշեք, մտքերը ժամանակի ընթացքում դառնում են իրականություն: Ցանկացած փոփոխություն պետք է սկսի ձեր մտքերից, այն պետք է սկզբում ձեր ներսում լինի: Արդեն հաստատ չեմ հիշում թե ով, բայց հանճարեղներից մեկն ասել է. "Մենք այն ենք, ինչի մասին մտածում ենք օրվա մեծ մասը”: Կարծեմ Թոմաս Էդիսոնն է: Մի բողոքեք, վատ բաների մասին մի մտածեք, ուրիշներին մի քննադատեք, կենտրոնացեք ոչ թե պրոբլեմների, այլ դրանց լուծումների վրա, կյանքին դրական նայեք և ձեզ մոտ ամեն ինչ լավ կլինի:


Ինչպես հասնել հաջողության կամ Aiki-փիլիսոփայություն

Այն, թե ինչպես ենք մենք լուծում մեր առջև դրված խնդիրները, բնորոշում է ոչ միայն մեզ, այլև այն ազդեցությունները, որոնց մենք տրվում ենք: Այդ ազդեցությունները ձևավորում են մի միջավայր, որը դժվար կառավարելի է նրանց համար, ովքեր հակված են հետևելու, այլ ոչ առաջնորդելու` լինի դա անձնական, խմբային թե ավելի լայն մակարդակներում: Այսպես, օրինակ, ժամանակակից աշխարհում մոդայի, ծխելու գրավչության, թանկագին իրերի և այլնի կլանիչ ազդեցությունը հաճախ սպառում են մարդու մեջ այն, ինչ սերում է նրա բնատուր պարզությունից և ապահովում մարդ էակի բնական համակեցությունը անմիատարր միջավայրում: Ըստ արժանվույն գոյատևելու և սեփական անձի բացահայտված ու չբացահայտված ունակություններով հաջողության հասնելու նպատակով անհրաժեշտ է մտապահել մի քանի ուղենշային սկզբունքներ:

§1. Ազդեցությունների մի′ տրվիր

Արևելյան մշակույթներում շրջանառվում է ‘wu wei’ հասկացությունը: Այն ներկայացնում է իրադարձությունների կատարյալ ընթացք, և հանդես է գալիս որպես սահուն առաջնորդության բանալիներից մեկը, առաջնորդություն, որի դեպքում անձը պայքարի մեջ չի մտնում շրջապատի հետ: Այս հասկացության էությունը իրենց մեջ կրողները գիտեն, որ ամեն նախաձեռնության մեջ առկա են մակընթացության, ինչպես նաև տեղատվության շրջաններ: Իրական հաջողության գրավականն այս պարագայում կայանում է սեփական գործողությունների ընթացքը այդ ռիթմին համահունչ դարձնելու մեջ: Wu wei սկզբունքի համաձայն` գոյություն ունի ամեն քայլ կատարելու հարմար պահը, որը որսալով կարելի է առանց ջանքերի հասնել նպատակին: Ուշանալը կամ ժամանակից շուտ գործելը բարդացնում է գործը և խոչընդոտում դրա հաջող ընթացքը: Սրա մասին են գրում Բաումը և Հասսինգերը «Ռանդորիի սկզբունքներ» կոչվող իրենց գրքում:
Ուստի, հաջողության հասնելու կարևորագույն գրավականների շարքում է սեփական անձի մեջ ավելի շատ ազդելու, քան ազդեցություն կրելու կարողություն (ակտիվ պլանում) և հակում (պասիվ պլանում) զարգացնելը:

§2.Որսա′ պահը

«Ինչպե՞ս հասնել հաջողության» հարցը ավելի քան հիսուն տոկոսով կապված է «ինչպե՞ս լինել առաջնորդ» հարցի հետ: Առաջնորդ լինելը, ներկայումս լայն մեկնաբանություններ է ստանում: Այն չի սահմանափակվում որևէ մոդելով կամ բաղկացուցիչներով: Առաջնորդը պարտադիր չէ, որ համարվի մեկն, ում հետևում են: Առաջնորդ է նա, ով կառավարում է իր գիտելիքն ու հմտությունները` ծառայեցնելով դրանք իր առջև դրված նպատակներին` միաժամանակ չտրվելով ազդեցությունների և որսալով գործողությունների համար համապատասխան պահը:
Ոչ միայն սպասել` հայտնվելու ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում, այլև փնտրել ճիշտ ժամանակը և ճիշտ տեղը` անդադար աշխատելով սեփական անձի զարգացման ուղղությամբ: Ոչ միայն անել, այլև սպասել: Սպասելը միշտ չէ, որ անգործություն է նշանակում: Որսորդից համբերություն է պահանջվում: Որսացեք թե′ գործելու, թե′ գործողությունը դադարեցնելու հարմար պահը:

§3.Մի′ սպանիր քեզանում ապրող առաջնորդին

Մեզ փոքրուց դաստիարակել են սահմանափակող ուղենիշներով. «Չի կարելի անել այս», «չի կարելի անել այն»: Արդի կրթական համակարգերի մեծ մասը ձևավորել են հաստատություններ, որտեղ նախևառաջ անտեսվում և վերացվում են անհատի ներակա ունակությունները և ապա ամայացած հիմքի վրա կառուցվում ձևական տրամաբանությամբ շաղկապված առարկաների, գիտելիքի և հմտությունների, ինչպես նաև դրանց նկատմամբ անձի ժամանակավոր հակվածության վրա հիմնված «նախասիրությունների» սխոլաստիկական մեխանիզմը: Վերջինս իր ձևական և չակերտավոր բնույթի պատճառով հաճախ հանգեցնում է ձևական և չակերտավոր ընտրությունների` ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական ոլորտներում:
Ժամանակն է ճանապարհը հարթելու նրանով, ինչն ընդունելի լինելուց բացի, դրականորեն է անդրադառնում գործողությունների և հաղորդակցման մետամակարդակում. այսինքն` արածը վերլուծելիս Դուք զգում եք, որ ճիշտ թե սխալ, դա այն էր, ինչ ինքներդ եք ընտրել` լինելով «Ձեր գլխի տերը»: Սրան հասնելն անհնարին կլինի, եթե Ձեր անձնական զարգացման աշտարակի հիմնաքարին վաղ թե ուշ չփորագրեք «Ես անում եմ այն, ինչ սիրում եմ անել»: Այս սկզբունքը, որ բնական առաջնորդության առանցքային գաղափարն է, թերևս շատերից ենք լսել, միայն թե, չգիտես ինչու, ես դա Արմեն Ջիգարխանյանի ձևակերպմամբ եմ մտապահել:

§4.Գտի′ր երրորդ կետը

Հաճախ բախվում ենք կոնֆլիկտային իրավիճակների, որոնցում մեղավորությունը կարող լինել մերը կամ դիմացինինը, սակայն ամեն դեպքում անհրաժեշտ է տիրապետել մի սկզբունքի, որը կօգնի մեղմել վերահաս բարդությունները:
Գտեք երրորդ կետը: Սա այն սկզբունքն է, որը կիրառվում է Այկիդո կոչվող հայտնի արևելյան մարտարվեստում` հարձակումներն անդրադարձելու նպատակով: Հակամարտող կողմերը ներկայացվում են որպես երկու հակազդող կետեր, որտեղ պաշտպանվող կողմը պետք է հարձակումը շեղի դեպի երրորդ կետը: Միայն սա է, որ թույլ կտա երկուսին խուսափել առճակատումից: Օրինակ, եթե Դուք ցանկանում էիք Ձեր ընկերուհու հետ գնալ Ձեր ընկերոջ ծննդյան երեկույթին, իսկ աղջիկը պնդում է, որ չարժե բաց թողնել նկարչական ցուցահանդեսը, ապա փորձեք այցելել կինոթատրոն կամ գնալ համերգի:

§5.«Ադամանդի պես կուռ, ուռենու պես ճկուն»

Եղեք սկզբունքային. թող բոլորը տեսնեն, որ Ձեր որոշումներն անկասելի են և որ ունեք որոշակի արժեհամակարգ, որը չի փոփոխվումˋ ըստ պահանջի կամ հանգամանքի:
Միևնույն ժամանակ պետք է կարողանալ սեփական կերպարը ներգրել թիրախ միջավայրում` ընտելանալով այն դրվածքին ու կանոններին, որոնցով անծանոթ ոլորտը և անծանոթ դեմքերը դիմավորում են Ձեզ: Հետագան ամեն ինչ ցույց կտա. այսինքն` դեռ հարցական է, թե ով է ում փոխելու: Չէ՞ որ Դուք, ինչպես վերը նշեցինք /§1/, չեք տրվելու ազդեցություններին…

§6.Կշռադատված համարձակություն

Այն պահերին, երբ Ձեր ներքին հավատքը (վստահությունը սեփական ուժերի ու գործի հաջողության հանդեպ) և իրական հանգամանքներն ու գործոնները (օրˋ. մասնագիտական հմտությունների առկայություն, հնարավոր աջակցություն ընկերների կողմից) հավասարակշռվում են 50/50 հարաբերակցությամբ, ապա արժե դիմել ռիսկի: Հիշե°ք հայտնի ասացվածքը. "Кто не рискует, тот не пьет шампанское”: Սա հատկապես անհրաժեշտ է այն դեպքերում, երբ առիթն ուշանում է: Ինքնե′րդ առիթ ստեղծեք առաջընթացի համար: Ճեղքե′ք սպասումի միապաղաղ պաստառը: Աշխատանքային հայտարարությունների պատին գրեք Ձեր անունը կամ պարզապես` «ԵՍ»:

§7.Հավատք

Ասում են նաև, որ լավ սկիզբը գործի կեսն է. հավելենք` լավ սկզբի կեսը հավատն է առ այն, որ գործը պիտի հաջողվի: Ուստի, վերոհիշյալ 50% սատարող հանգամանքներից ու բարենպաստ գործոններից բացի` մյուս 50% անորոշությունը` կապված նախաձեռնության հետագա ընթացքի հետ, ԱՆՀՐԱԺԵՇՏ Է լցնել հավատով: Լինի դա զուտ գործին կամ սեփական ուժերին հավատալն ու վստահելը («հավատ»), թե ի վերուստ Ձեզ ուղեկցող աստվածային հովանու աջակցությանն ապավինելը («հավատք»), այս ներքին համոզմունքը, որ յուրաքանչյուր գործողությանը վճռականություն է հաղորդում, պարզապես ԿԵՆՍԱԿԱՆ Է:

Եթե Ձեզ հոգեհարազատ են վերոհիշյալ սկզբունքները, ապա փորձեք համատեղել դրանք: Եթե ոչ, ապա ընտրեք մեկը կամ մի քանիսը: Պարզապես դրանք հիշելը կարող է որակապես փոխել Ձեր առաջընթացը:


Երբեք մի հանձնվիր (Ջոն Վոն էյկեն)

Ջոն Վոն Էյկեն

Բոլոր մարդիկ ունեն նպատակներ և երազանքներ: Մենք բոլորս ձգտում ենք ինչ-որ բանի: Սակայն ստացվում է այնպես, որ նպատակների իրագործման և երազանքների իրականացման ճանապարհին հանդիպում են դժվարություններ և անկանխատեսելի իրավիճակներ: Այդ ժամանակ մենք սկսում ենք մտածել` իմաստ ունի՞ արդյոք շարունակել: Եվ մարդկանց մեծ մասը հանձնվում է: Նրանք ուղղակի թողնում են ամեն ինչ:

Տարիներ առաջ ես հասկացա, որ պատճառը, որի համար մարդիկ հանձնվում են, միակը չէ: Պատճառները շատ են: Սակայն այդ պատճառներից կարելի է առանձնացնել մի քանիսը, որոնք կանգնած են մեր ճանապարհին և ստիպում են մեզ անձնատուր լինել:
Հիմնականում դրանք բոլորը իրար հետ կապված են: Սակայն ընդհանուր առմամբ դրանց հիմքում ընկած է մեկ հիմնական պատճառ և դա այն է, որ մենք կորցնում ենք հույսը: Իսկ երբ մենք կորցնում ենք հույսը, դա բացասաբար է ազդում մեր ինքնավստահության, ինքնագնահատականի և խիզախության վրա: Հասկացեք, երբ դուք ուզում եք թողնել ամեն ինչ և հանձնվել, դուք դեռ ունեք ընտրության հնարավորություն: Եվ եթե ցանկանում եք ետ բերել հույսը և շարունակել շարժվել դեպի ձեր նպատակը, դուք ուղղակի պետք է կատարեք ավելի ճիշտ ընտրություն, իսկ դա ավելի հեշտ կլինի անել, եթե իմանաք, թե ինչ խոչընդոտներ են ձեզ դիմակայում:

Հաջողության ամենահաջողված սահմանումներից մեկը, որը ես երբիցևէ լսել եմ, հետևյալն է. "Հաջողությունը կայանում է նրանում, որպեսզի անել ընդամենը մի քանի ճիշտ բան յուրաքանչյուր օր”: Պետք է ձեռք բերել սովորություններ, որոնք կօգնեն ձեզ հաղթահարել հաջողության հասնելու ճանապարհին կանգնած խոչընդոտները: Այդ սովորությունները կօգնեն ձեզ ոչ միայն կայացնել ճիշտ որոշումներ այն իրավիճակներում, երբ դուք որոշում եք հանձնվել, այլ նաև կօգնեն ձևավորել ձեզ մոտ հաղթելու սովորություն: Իսկ այժմ թվարկենք հաջողության հասնելու ճանապարհին կանգնած հիմնական թշնամիներից մի քանիսը:

Անորոշություն

Մեզանից յուրաքանչյուրը ժամանակ առ ժամանակ հանդիպում է այս թշնամուն: Դուք երևի գիտեք, թե ինչպես է դա տեղի ունենում: Դուք զարթնում եք առավոտյան և քիչ թե շատ արդեն գիտեք, թե ինչով եք այսօր զբաղվելու: Բայց օրվա ընթացքում հանկարծ հայտնվում եք իրավիճակներում, որոնց մասին անգամ ենթադրել չէիք կարող: Եվ հարցը նույնիսկ նրանում չէ, որ դուք պատրաստ չէիք դրան, այլ նրանում, որ անընդհատ ստեղծվում են այդպիսի իրավիճակներ, որոնք զարգանում են ոչ այնպես, ինչպես դուք էիք պլանավորել և դուք անընդհատ պետք է որոշումներ ընդունենք` ի՞նչ անել, ո՞րն է ձեզ համար ավելի կարևոր: Պետք է հասկանալ, որ կյանքում ցանկացած անորոշության հիմքում ընկած է մեր կենտրոնանալ չկարողանալու հատկությունը: Կյանքի հիմնական ոլորտներում մենք չենք կարողանում պատասխանել հիմնական հարցին` ինչու՞: Մեզանից շատերը ապրում են` չունենալով հստակ պատկերացումներ, թե ի՞նչ են իրենք ուզում: Եվ եթե դուք ապրում եք առանց հստակ նպատակների, ապա այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ դուք կողմնացույց եք առանց մագնիսի, որը չի օգնի ձեզ հասնել նպատակակետին, որովհետև այն ցույց չի տալիս ուղղությունը: Դա անկասկած բերում է անորոշության ձեր գիտակցությունում: Դուք ամբողջ օր մտածելու եք և գնաք քնելու մտածելով` ի՞նչ եմ ես արել այսօր:

Այդ պատճառով շատ կարևոր է հաղթել այս թշնամուն: Երբ ձեր կյանքը ձեռք բերի որոշակիություն և դուք հասկանաք, թե ինչ եք ուզում կյանքում, դա ձեզ ապրելու նոր իմաստ կտա: Ձեզ մոտ կառաջանա շարժառիթ և կյանքը կսկսի փոխվել դեպի ավելի լավը: Դա նվազագույնին կհասցնի հանձնվելու ձեր ցանկությունը:

Երբեմն երբ ես զրուցում եմ ղեկավարների հետ, նրանք պատմում են այն մասին, թե ինչ ալարկոտ են իրենց աշխատողները: Բայց ես համոզված եմ, որ ալարկոտ մարդիկ չկան: Այդ մարդիկ ուղղակի ոչ մի բանի վրա կենտրոնացած չեն և տպավորություն է ստեղծվում, որ նրանք ալարկոտ են: Բայց ճշմարտությունը կայանում է նրանում, որ նրանք ուղղակի չունեն շարժառիթ: Ոչինչ նրանց չի տանում առաջ` դեպի ավելի մեծ հաջողությունները:

Այս թշնամուն հաղթելու համար կողմորոշվեք, թե ի՞նչ եք դուք իրականում ուզում: Ժամանակ հատկացրեք դրա համար այսօր, կամ միգուցե վաղը, բայց մի հետաձգեք դա ավելի երկար: Նստեք և հարց տվեք ձեզ` ի՞նչ եմ ես կյանքում ուզում: Հստակեցրեք ձեր նպատակները: Հիշեք, որ նպատակները պետք է լինեն կոնկրետ, դրանք պետք է ունենան ժամանակային սահմաններ և դրանց համար դուք պետք է պատրաստ լինեք ինչ-որ բան զոհաբերել: Եվ ամենակարևորը` դուք պետք է հավատաք ձեր նպատակներին:

Խառնաշփոթություն:

Այս թշնամին հայտնվում է այն ժամանակ, երբ մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակներում, երբ բացակայում է պարզությունը: Ինչպես ես արդեն ասացի, կենտրոնացումը և նպատակների հստակեցումը շատ կարևոր են չհանձնվելու համար: Սակայն դա բավարար չէ: Եթե դուք արդեն կողմնորոշվել եք ձեր նպատակների հարցում, սակայն դեռ չունեք մշակված պլան, ապա դժվար թե հեռու գնաք: Նպատակների իրականացման մանրամասն պլանավորումը` դա հաջորդ քայլն է: Ես հասկանում եմ, որ մարդկանց մեծամասնության համար խորթ է անգամ պլանավորում գաղափարը: Ես կարծում եմ, որ դրա համար կա երկու պատճառ: Առաջինը դա այն է, որ պլանավորումը իրենից ներկայացնում է գործընթաց և բավականին մանրակրկիտ գործընթաց: Շատ մարդկանց այդ գործընթացը դուր չի գալիս, երբեմն մեզանից շատերին այն ուղղակի նյարդայնացնում է: Երկրորդ պատճառը իմ կարծիքով այն է, որ մարդիկ կարծում են, որ եթե ինչ-որ բան պլանավորել ես, ապա ամեն ինչ պետք է աշխատի ճիշտ նույն ձևով, ինչպես պլանավորված է եղել: Բայց հասկացեք, եթե դուք ինչ-որ բան պլանավորում եք, դուք հաշվի եք առնում երեք հանգամանք: Առաջինը դա այն է, որտեղ եք դուք այժմ գտնվում: Երկրորդը դա այն է, որտեղ եք ուզում հայտնվել: Եվ երրորդը դա բոլոր այն միջանկյալ քայլերն են, որոնք անհրաժեշտ են ձեր նպատակին հասնելու համար: Պետք է հասկանալ, որ պլանի հիմնական իմաստը այդ միջանկյալ քայլերի լիարժեք պահպանումը չէ, այլ այն, որ թողնեք այն տեղը, որտեղ այժմ գտնվում եք և շարժվեք այն ուղղությամբ, որը արդեն ընտրել եք, իսկ միջանկյալ քայլերը տարբեր հանգամանքներից կախված ժամանակ առ ժամանակ կարող են փոխվել:

Ահա մի քանի խորհուրդ տվյալ թշնամուն հաղթելու համար: Առաջինը` շատ կարևոր է նախորոք հավաքել ինչքան հնարավոր է շատ տեղեկություններ` մինչև ճանապարհորդությունը սկսելը: Հիշեք, որ ձեր նպատակին հասնելու ճանապարհին շատ բաներ փոխվելու են: Այդ պատճառով ինչքան շատ տեղեկություններ դուք ունենաք, այնքան ավելի լավ պատրաստված կլինեք այդ փոփոխություններին: Դուք չպետք է փոխեք ուղղությունը, որով շարժվում եք: Դուք չպետք է փոխեք շարժումը սկսելու մասին ձեր որոշումը: Դուք կարող եք միայն փոխել ձեր նպատակին հասնելու եղանակը: Երկրորդը` սկսեք ինչ-որ բան անել: Նախ շատ կարևոր է բաժանել ձեր պլանը ինչքան հնարավոր է փոքր քայլերի: Դա ձեզ հնարավորություն կտա ավելի հստակ հասկանալ, թե ինչ պետք է անեք: Այդ դեպքում ավելի հեշտ կլինի նաև սկսելը: Երբ դուք հաղթահարում եք հերթական փոքր քայլը, դուք դառնում եք ավելի ինքնավստահ և դա ձեզ տալիս է ավելի քիչ պատճառներ հանձնվելու համար: Եվ երրորդը` մինչև սկսելը ինչ-որ նպատակի ուղղությամբ շարժվել, պատրաստվեք դրան նախորոք: Հարց տվեք ձեզ` ի՞նչ է ինձ դրա համար անհրաժեշտ, ի՞նչ կապեր ես պետք է ունենամ, ի՞նչ պակաս միջոցներ կան այժմ և ի՞նչ պետք է պատահի, որպեսզի ես հասնեմ իմ նպատակին: Հաշվի առեք հետևյալը, որ ցանկացած րոպեն, որը դուք կծախսեք պատրաստվելու վրա, կխնայի ձեզ համար 4-ից 5 րոպե, երբ դուք արդեն սկսեք իրագործել ձեր պլանը:

Շատ մարդկանց մոտ բացակայում է առաջ շարժվելու վստահությունն ու խիզախությունը, քանի որ նրանք չգիտեն, թե ինչ են անում: Եթե դուք հավաքեք տեղեկություններ, ստեղծեք փոքր հաջորդական քայլերով պլան, ապա ժամանակ հատկացնեք պատրաստվելուն, դա ավելի կմեծացնի ձեր ինքնավստահությունը և նպատակին հասնելու հավանականությունը:

Добавил: Երբեք մի հանձնվիր (Ջոն Վոն էյկեն) (BEMARVEST)

Մտածիր և հարստացիր (Նապոլեոն Հիլլ)


Նապոլեոն Հիլլը ամերիկացի փիլիսոփա է, հոգեբան և լրագրող, որն առաջիններից մեկն էր, որն իր ողջ կյանքը նվիրեց հաջողության բանաձևի դուրսբերմանը: Իր ուսումնասիրությունների 20 տարիների ընթացքում, նա կարողացել է ուսումնասիրել հարյուրավոր հայտնի մարդկանց կյանքն ու գործունեությունը: Արդյունքները նա ներկայացրել է հասարակությանը իր "Մտածիր և հարստացիր” գրքի միջոցով, որն անմիջապես դարձավ թեմայում լավագույն գրքերից մեկը ողջ աշխարհում: Գրքում նա ներկայացրել է 13 հստակ քայլեր, որոնց միջոցով ցանկացած մարդ կարող է հասնել հաջողության և հարստության: Այս գիրքը ցնցում է յուրաքանչյուրին իր կենսական էներգիայով, սովորեցնում է գործել, շարժվել առաջ, լինել երջանիկ և հասնել նպատակներին:

ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Նպատակներին հասնելու և երազանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ շատ մեծ, այրիչ ցանկություն: Սակայն երազանքներն իրականանում են միայն այն ժամանակ, երբ ցանկությունը վերածվում է գործողության: Ցանկանալ, նշանակում է ընտրել հստակ նպատակ ու ողջ էներգիան և ուժերը ներդնել դրան հասնելու համար: Եվ չպետք է լինի նահանջի ճանապարհ: Խնդրեք կյանքից շատ բան և կյանքը դա ձեզ կտա:

Շատ տարիներ առաջ մեծ զորավարներից մեկը կանգնած էր ընտրության առջև` նա պետք է որոշում ընդուներ, որից կախված էր նրա հաղթանակը: Իսկ դիմակայում էր զորավարին թշնամի, որի բանակը շատ անգամ գերազանցում էր իր սեփականը: Եվ հրամայեց նա իր զինվորներին բարձրանալ նավերը և ուղարկեց նրանց դեպի թշնամու ափերը: Իսկ այնտեղ հասնելուն պես հրամայեց այրել նավերը: Կռվից առաջ զորավարը դիմեց իր զինվորներին. "Տեսնու՞մ եք դուք մեր նավերից բարձրացող ծուխը: Դա նշանակում է, որ կամ մենք կհաղթենք կամ չենք կարող լքել այս ափերը: Ընտրությունը միակն է` հաղթել կամ զոհվել:”

Եվ նրանք հաղթեցի՛ն:

Հաղթել ցանկացողը պետք է այրի բոլոր կամուրջներն իր ետևում, պետք է փակի նահանջի բոլոր ճանապարհները: Միայն այդպես կարելի է պահպանել հաղթանակին հասնելու այրիչ ցանկությունը, որն այդքան կարևոր է հաջողության համար:

… Չիկագոյի մեծ հրդեհի հաջորդ առավոտը առևտրականների մի մեծ խումբ կանգնած էր Սթեյթ-սթրիթում` դեռևս ծխացող հարստության մնացորդների առաջ: Նրանք խորհրդակցում էին` վերականգնե՞լ հրդեհից ոչնչացածը, թե՞ թողնել Չիկագոն և հեռանալ դեպի ուրիշ` ավելի երջանիկ վայրեր: Եվ բոլորը որոշեցին հեռանալ: Բոլորը` բացի մեկից:

Մարշալ Ֆիլդը` առևտրական, որն որոշեց մնալ Չիկագոյում, ասաց. "Պարոնա՛յք, այս նույն տեղում ես կկառուցեմ լավագույն խանութը ողջ աշխարհում և ինձ համար միևնույնն է, քանի անգամ այն կայրվի:”

Դա տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ: Խանութը կառուցվեց: Այն կանգուն է մինչ այսօր` որպես հիշատակ մի երևույթի, որն անվանում են հաղթելու ցանկություն:

Իհարկե Մարշալ Ֆիլդին ավելի հեշտ էր հեռանալ Չիկագոյից: Բայց դրանով էր նա տարբերվում մյուս առևտրականներից, ինչով գրեթե միշտ տարբերվում են հաջողության հասնողը և պարտություն կրողը:

Ոչինչ չպետք է ազդի ձեր երազանքների վրա: Եթե այն, ինչը դուք ուզում եք, լավ է և գլխավորը դուք հավատում եք դրան` մի կասկածեք, գործե՛ք: Եվ կարևոր չէ, թե ինչ կասեն "նրանք”, եթե ձեզ մոտ հանկարծակի անհաջողություններ լինեն, քանի որ "նրանք” չգիտեն, որ ցանկացած անհաջողություն` դա սերմ է հետագա հաջողությունների համար:

Թոմաս Էդիսոմը` երազում էր էլեկտրական լամպի մասին: Նա անմիջապես սկսեց իր փորձերը և չնահանջեց նույնիսկ տաս հազար անհաջող փորձերից հետո, մինչև երազանքը ձեռք բերեց իրական ուրվագծեր: "Ես չեմ ունեցել անհաջողություններ” – ասել է Էդիսոնը,- "ես ընդամենը գտել եմ տաս հազար տարբերակներ, որոնք չեն աշխատում”:

Ուելան երազում էր ծխախոտի խանութների ցանցի մասին և այժմ նրա ընկերության խանութները գտնվում են Միացյալ Նահանգների բոլոր անկյուններում:

Ռայտ եղբայրները երազում էին թռչող սարքի մասին: Այսօր յուրաքանչյուրը կարող է համոզվել, առո՞ղջ էր արդյոք նրանց երազանքը, թե՞ ոչ:

Մարկոնին երազում էր օդով ազդանշաններ փոխանցելու մասին: Եվ ի ապացույց նրան, որ նրա երազանքները իզուր չէին, այսօրվա ռադիոն է և հեռուստատեսությունը: Հետաքրքիր է, որ Մարկոնիի "ընկերները” ուղարկեցին նրան հոգեբուժարան և ստուգման ենթարկեցին, երբ նա հայտարարեց, որ բացահայտել է օրենքը, որի օգնությամբ ազդանշանները կարող են փոխանցվել օդով` առանց լարերի և այլ ֆիզիկական սարքերի: Արդյո՞ք ճիշտ չէ, որ նման մարդկանց այսօր վերաբերվում են ավելի լավ:

Միշտ հիշեք, որ աշխարհի ամենահաջողակ մարդիկ, որոնք հասել են եզրագծին առաջինը, սկսել են անհաջողությունից: Շրջադարձային պահը նրանց կյանքում սովորաբար համընկել է որոշակի ճգնաժամի հետ, որից նրանք դուրս են եկել արդեն լիովին ուրիշ:

Добавил: Մտածիր և հարստացիր (Նապոլեոն Հիլլ) (BEMARVEST)

Մի վախեցեք անհաջողություններից:
Դրանք անպայման կբերեն հաջողության:

Ի տարբերություն շատերի, որոնք իրենց առջև բացված հնարավորություններում առաջին հերթին նկատում են դժվարությունները, հաջողակ մարդիկ օժտված են ցանկացած դժվարության մեջ հնարավորություն տեսնելու զարմանալի հատկությամբ: Հաջողության հասնելու ճանապարհին նրանց միշտ ուղեկցում է լավատեսությունն ու համառությունը: Անհաջողությունները չեն ստիպում նրանց հրաժարվել նպատակներից: Նրանք միշտ ուժ են գտնում առաջ շարժվելու համար` առանց շեղվելու ընտրած ճանապարհից և անպայման հասնում են բաղձալիին:

Հաջողության հասնելու ճանապարհը միշտ չէ, որ հեշտ է ու անամպ: Բայց հայտնի մարդկանց օրինակները, որոնք կարողացել են իրենք իրենց ստեղծել, ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ համբերությունը, համառությունն ու այրիչ ցանկությունը կարող են բացել ցանկացած դռներ:

Թոմաս Էդիսոնը ավելի քան 10.000 անհաջող փորձ է կատարում` մինչև նրան հաջողվում է կատարելագործել էլէկտրական լամպը և բերել այն կատարյալ վիճակի: Հաջողության հասնելու նրա այրիչ ցանկությունը երբեք չէր մարում:

Հենրի Ֆորդը երկու անգամ սննկանում է, մինչև նրա առաջին "Т” մոդելի մեքենան դուրս է գալիս մեքենաշինական արտադրամասից, բայց այդ ընթացքում նա չէր էլ մտածում ավտոմեքենաների զանգվածային արտադրությունը սկսելու իր մտադրությունից հրաժարվելու մասին:

Ուիլբեր և Օրվիլտ Ռայտ եղբայրները վիրավորանքների ու ծաղրանքի տարիներ են անցկացնում միայն նրա համար, որ հավատում էին թռչող մեքենա ստեղծելու հնարավորությանը: Միայն համառությունն ու այրիչ ցանկությունը թույլ չեն տալիս նրանց հանձնվել` մինչև նրանք չեն ստեղծում իրենց առաջին ինքնաթիռը:

Թեդ Թյորները նույնպես ուներ իր նպատակին հասնելու այրիչ ցանկություն և երազում էր ստեղծել զանգվածային լրատվամիջոցների կայսրություն: Երբ այդ միտքը ծագեց նրա մոտ, նա ընդամենը մի փոքրիկ հեռուստատեսային գովազդի ընկերություն ուներ Ատլանտայում: Թյորներն անցնում է իր երազանքի իրագործմանը` սկզբում գնելով փոքրիկ ռադիոկայան, ապա նաև բարձր հաճախականությունների տիրույթում աշխատող հեռուստակայան, որի տիրույթում այդ ժամանակ աշխատում էին այդ տարածաշրջանում գտնվող հեռուստացույցների միայն մոտ կեսը:

Դա 1968 թվականն էր: Հենց սկզբից Թեդը բախվում է անհաջողությունների: Նրա հեռուստաընկերությունը պարզապես խժռում էր գումարները: 1970 թվականին այն մոտ $700 000 դոլարի վնաս է բերում: Բայց Թեդը որոշում է գնել ևս մեկ կայան: Այն նույնպես աշխատում էր ամսեկան 30 000 դոլար վնասով: Չնայած դրան, արդեն մի քանի տարի անց, Թեդը վերածում է գոյատևման համար պայքար մղող իր հեռուստակայանը ամերիկյան առաջին "մեգակայանի”: Փողերը սկսում է հոսել ջրի պես, բայց Թյորները չէր էլ մտածում կանգ առնելու մասին:

1979 թվականին նա վերցնում է մոտ 29 մլն դոլար վարկ, որպեսզի ֆինանսավորի CNN-ը` այն ժամանակ ոչ մեկի կողմից դեռ չփորձված "նորությունների հեռուստակայան”, որի մասին շատերն ասում էին, որ այն ոչ ոք չի դիտի: Առաջին հինգ տարվա ընթացքում CNN-ը տալիս է ավելի քան 70 մլն դոլարի վնաս: Միայն 1984 թվականին է այն դուրս գալիս ծանր վիճակից և վերջապես սկսում է շահույթ բերել: 1987 թվականին Թյորները 1.2 մլրդ դոլարով ձեռք է բերում նաև "MGM Studios” կինոստուդիան: Այդ ձեռքբերումը ավելացնում է նրա պարտքերը մոտ 1 մլրդ դոլարով:

Վերլուծաբանների մեծ մասը այդ ժամանակ կարծում էին, որ Թյորները ավել է վճարել MGM-ի նախկին սեփականատերերին, բայց նրանք ուղղակի չգիտեին, թե ինչ գիտեր Թեդ Թյորները: Չի հաջողվում նրանց նաև կանխատեսել այն շահույթը, որը մի հիասքանչ օր սկսելու էր բերել MGM ստուդիայի ֆիլմերի գրադարանը: Թյորների բնազդը կրկին անգամ չի դավաճանում իրեն:

1990 թվականին` ընդամենը 3 տարի անց, երբ հեռարձակումների գինը թռիչք է ապրում, Թյորների ընկերության շահույթը սկսում է աճել բարձր տեմպերով: 1997 թվականին նրա "Turner Broadcasting System” ընկերությունը միաձուլվում է "Time Warner” կոնցեռնի հետ` դառնալով աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը զանգվածային լրատվամիջոցների և հաղորդակցությունների ոլորտում: Իսկ Թեդ Թյորները դառնում է մարդկության պատմության մեջ ամենահայտնի բարերարներից մեկը` ծախսելով միլիարդավոր դոլարներ բարեգործության վրա:

P.S.
Կարծու՞մ եք այսպիսի հաջողությունը հնարավոր կլիներ, եթե Թեդ Թյորները հանձնվեր առաջին իսկ անհաջողություններից հետո: Իմ կարծիքով` ոչ: Հիշեք, եթե դուք ինչ-որ բան եք պլանավորել, ինչ-որ նպատակներ ունեք, անպայման կլինեն օրեր, երբ դուք հիասթափություն կապրեք, դժվարությունների կհանդիպեք և անհաջողություններ կունենաք: Կարևորը, այդ պահերը անցկացնելն է, չհանձնվելը: Նման պահերին մտածեք այն հաջողությունների մասին, որոնք արդեն ունեցել եք նախկինում: Նաև պատկերացրեք ձեր վերջնական նպատակը, կարծես դուք արդեն հասել եք դրան: Դա ձեզ կոգևորի և լրացուցիչ ուժ կտա: Հանձնվելը ամենահեշտ ճանապարհն է: Սակայն կա ևս մեկ ճանապարհ` հաղթահարել դժվարությունները և հասնե՛լ նպատակին:

Добавил: Մի վախեցեք անհաջողություններից: Դրանք ան (BEMARVEST)

Կոնսուկե Մացուսիտա` անհաջողությունների 
աղբյուրը փնտրեք ինքներդ ձեր մեջ

"Երբ գործերը լավ են գնում, որոշ մարդիկ վերագրում են դա իրենց, իսկ երբ դրանք վատ են` ամեն ինչում մեղադրում են ուրիշներին: Բայց նման մարդիկ չեն կարող աճ ակնկալել: Եվ միայն նրանք, ովքեր ընդունում են հաջողությունը որպես ճակատագրի նվեր և շնորհակալ են բոլոր նրանց, ովքեր օգնում են իրենց, իսկ անհաջողությունների աղբյուրը փնտրում են առաջին հերթին իրենք իրենց մեջ, դրանք են այն մարդիկ են, որոնք իրոք աճում և առաջ են շարժվում”:
Կոնսուկե Մացուսիտա

Կոնսուկե Մացուսիտան հանրահայտ Matsushita Electric ճապոնական ընկերության հիմնադիրն է` հայտնի իր Panasonic, National և Technics ապրանքանիշերով: Կրթությունը` թերի տարրական: Ընտանիքի աղքատությունն էր պատճառը, որ 9 տարեկան հասակում նա թողնում է դպրոցը և սկսում աշխատել: Վեց տարի նա աշխատում է հեծանիվների արհեստանոցում որպես աշակերտ, ապա աշխատանքի է անցնում Osaka Electric Light ընկերությունում:

Կոնսուկեն անընդհատ փորձում էր գտնել և շտկել ընկերության արտադրանքի թերությունները: 22 տարեկան հասակում նա ստեղծում է էլեկտրական վարդակի (штепсельная вилка) նոր տարբերակ: Եվ այն բանից հետո, երբ ղեկավարը հերթական անգամ մերժում է նրա հայտնագործությունը, Կոնսուկեն որոշում է հեռանալ ընկերությունից և ստեղծել նոր տիպի էլեկտրոպատրոնների արտադրության սեփական բիզնեսը` ունենալով ընդամենը 100 իեն նախնական կապիտալ: 1917 թվականից սկսվում է հանրահայտ Matsushita Electric ընկերության պատմությունը: Շուտով Կոնսուկե Մացիսուտան արդեն ութ գործարանների սեփականատեր էր, իսկ նրա արտադրանքը սկսում է շուկա դուրս գալ Panasonic ապրանքանիշի անվան տակ:

Իր ճանապարհի սկզբնամասում ունենալով գրեթե զրոյական կապիտալ, Կոնսուկե Մացիսուտան հույսը կարող էր դնել միայն մի քանի համախոհների վրա, որոնցից էին նրա կինը և երեք ազգականներ, որոնք ցանկություն էին հայտնել մասնակցել նոր ընկերության ստեղծման գործընթացին: Հնգյակից ոչ ոք չուներ անգամ միջնակարգ կրթություն: Սակայն այս թիմից երկուսի անունները հետագայում դարձան ճապոնական բիզնեսի խորհրդանիշ: Դրանք էին Կոնսուկե Մացուսիտան և նրա կնոջ եղբայրը` Մուցուսիտի Տոշիո Իուեն` հայտնի ողջ աշխարհին, որպես հանրահայտ Sanyo ընկերության նախագահ:

Սկզբում ամեն ինչ ընթանում էր մեծ դժվարությամբ: Մացիսուտայի արհեստանոցը զբաղեցնում էր ընդամենը 39ք.մ և գտնվում էր կիսանկուղում տեղակայված երկու սենյականոց բնակարանում: Խմբի հավաքած չնչին գումարները հազիվ էին հերիքում նոր մոդելի էլեկտրոպատրոններ արտադրելու համար, իսկ բազմաթիվ տեխնիկական խնդիրներ լուծվում էին ժամանակի ընթացքում: Իսկ երբ մի քանի ամիս անց, գործընկերները վերջապես առաջարկում են նորույթը մեծածախ առևտրականներին, վերջիններս վերաբերվում են դրան բավականին սառը: Նրանք չէին ցանկանում ռիսկի դիմել, քանի որ կարծում էին, որ Մացիսուտայի երիտասարդ ընկերությունը կարող է ձախողվել: Նրանց չէր հետաքրքրում նաև մատակարար, որն ուներ ընդամենը մեկ տեսակ արտադրանք: Իսկ տեսականին ընդլայնելու համար գումար էր անհրաժեշտ, որը ցավոք չկար: Մացուսիտան և նրա կինը գրավի տակ են դնում ամեն ինչ` ընդհուպ մինչև հագուստները: Նրանք աշխատում էին օր ու գիշեր: Փորձելով բարելավել արտադրանքի դիզայնը` Մացուսիտան փորձարկումներ էր անում նոր էլեկտրական մասերի և սարքերի հետ: Վերջապես առևտրականներից մեկին դուր է գալիս երիտասարդ, եռանդուն և համառ գործարարը և նա արտադրանքի խոշոր պատվեր է տալիս: Պատվերը բավականին մեծ էր և դժվար փոքրիկ ընկերության համար, սակայն Մացուսիտան վերցնում է այն և ժամանակին բավարարում: Հաճախորդը գոհ է մնում և տալիս է հաջորդ խոշոր պատվերը: Այդպես բիզնեսը սկսում է զարգանալ:

Բառացիորեն սկսելով զրոյից, Կոնսուկե Մացուսիտան կյանքի վերջում ապահովում է իրեն 3 միլիարդ անձնական կարողություն, իսկ նրա հիմնած Matsushita Electric ընկերության կապիտալը հասնում էր 42 միլիարդի: 80 տարեկան հասակում անցնելով թոշակի` նա ոչ միայն ամենահարուստ ճապոնացի գործարարն էր, այլ նաև իր երկրի ամենաճանաչված բիզնես-առաջնորդը, նորարար և կենդանի լեգենդ: Նա գրել է բազմաթիվ հոդվածներ և գրքեր ղեկավարման արվեստի վերաբերյալ: Լինելով միլիարդատեր` նա հասարակ էր առօրյայում և չէր վատնում գումարներ շքեղության վրա: Իսկ նրա ստեղծած ընկերությունը, մասնավորապես Panasonic ապրանքանիշը, ճանաչում են ողջ աշխարհում:


Երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք մի հանձնվեք

Երբ Սիր Ուինսթոն Չերչիլն արդեն 90 տարեկան էր, անգլիական համալսարաններից մեկը հրավիրում է նրան ելույթ ունենալու: Դա մեծ իրադարձություն էր Անգլիայի համար: Մարդիկ սկսում են ժամանել երկրի տարբեր ծայրերից: Բոլորը ցանկանում էին տեսնել իրենց հանրահայտ հայրենակցին: Դահլիճը ամբողջությամբ լցված էր, շատերը կանգնած էին անցումներում և աստիճանների վրա:
Մտնելով դահլիճ` Չերչիլը տեսնում է հազարավոր մարդկանց: Բոլորը լարված սպասում էին, թե երբ ելույթ կունենա իրենց օրերի ամենաիմաստուն մարդկանցից մեկը: Համալսարանի դեկանը ներկայացնում է նրան որպես ներկայումս ապրող ամենահայտնի անգլիացի: Նրա խոսքերով, Չերչիլը պետք է տար իր կյանքի ամենանշանակալից ելույթը` ամփոփելով իր ողջ կյանքը, կիսվելով իր ողջ փորձով:

Չընդհատվող ծափահարությունների ներքո Չերչիլը բարձրանում է բեմ: Սպասելով այնքան, մինչև ծափահարությունները կդադարեն, նա մոտենում է խոսափողին և սկսում իր ելույթը.

– Երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք մի հանձնվեք:

Մարդիկ միանգամից գլխի չեն ընկնում, որ այդքանով ելույթն ավարտված է: Նա կրկին նստում է և այլևս չի արտասանում ոչ մի բառ: Բոլորը չէ որ գոհ էին, չէ՞ որ շատերը հսկայական տարածություն էին անցել, որպեսզի լսեին նրա հռետորական խոսքը: Որոշ ժամանակ անց մարդիկ սկսում են հասկանալ, որ Չերիչիլը չէր ցանկանում երկար խոսել, քանի որ ոչինչ ավելի կարևոր, քան ասվածը, նա ասել չէր կարող: Այդ մեկ նախադասությամբ նա ուզում էր օգնել մարդկանց կենտրոնանալ գլխավորի վրա` երբ դադարում ես պայքարը, դու պարտված ես: Տարբեր խնդիրներն ու անհաջողությունները վախենալու պատճառ չեն: Խնդիրները կարելի է լուծել, իսկ անհաջողությունները` դրանք աստիճաններ են հաջողության ճանապարհին: Բայց եթե հանձնվում ես, ապա ամեն ինչ վերջացած է:

Երիտասարդ տարիքում շատերն են իրենց առջև մեծ նպատակներ դնում, սակայն կյանքը ցույց է տվել, որ նրանցից շատ քչերն են հասնում այդ նպատակներին: Եվ հիմնական պատճառներից մեկը այն է, որ մարդիկ, անցնելով ինչ-որ ճանապարհ, հանդիպելով ինչ-որ դժվարությունների, կրելով անհաջողություններ, կորցնում են մոտիվացիան, հրաժարվում են իրենց նպատակներից և հանձնվում են: Բոլորիս մոտ էլ լինում են պահեր, երբ թվում է, որ նպատակն այնքան հեռու է, որ մենք երբեք չենք հասնի դրան և անընդհատ հարց ենք տալիս մեզ` իմաստ ու՞նի արդյոք շարունակել: Մարդկանց մեծ մասը պատասխանում է` ոչ: Բայց հեշտ է գտնել պատճառ, որի համար կարելի է հանձնվել: Եթե դուք նպատակ ունեք, ապա ոչինչ չպետք է կանգնեցնի ձեզ: Եթե դուք ինքներդ գծեք ձեզ համար սահմաններ, ապա վաղ թե ուշ կհասնեք դրանց:

Անկախ նրանից, թե ինչ դժվարություններ կլինեն ձեր ճանապարհին, անկախ նրանից, որ դուք շատ անհաջողություններ կունենաք, անկախ նրանից, որ շատերը ձեզ չեն հավատա, անկախ նրանից, որ կլինեն շատ պահեր, որ նպատակը անհասանելի կթվա` ԵՐԲԵՔ, ԵՐԲԵՔ, ԵՐԲԵՔ ՄԻ ՀԱՆՁՆՎԵՔ: Հավատացեք ձեր ուժերին, հավատացեք ձեր նպատակներին և վստահ շարժվեք առաջ: Բոլոր հաջողակ մարդիկ էլ անցել են շատ անհաջողությունների միջով, նրանց բոլորի կյանքում նույնպես եղել են օրեր, երբ նրանք հուսահատվել են, կորցրել մոտիվացիան, բայց… նրանք երբեք չեն հանձնվել այնքան ժամանակ, քանի չեն հասել իրենց նպատակներին:

Добавил: Երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք մի հանձնվեք (BEMARVEST)

Մահաթմա Գանդի` միլիոնների առաջնորդը

2000 թվականին Բի Բի Սի հեռուստաընկերության անցկացրած հարցման արդյունքում Մահաթմա Գանդին ճանաչվում է "հազարամյակի մարդ»: Երկրորդ տեղը զբաղեցնում է Լեոնարդո Դա Վինչին, երրորդը` Հիսուս Քրիստոսը: Գանդիի մասին նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր, գրվել տասնյակ գրքեր: Պատմությանը իրոք հայտնի են շատ մարդիկ, որոնք կարողացել են փոխել աշխարհը: Սակայն նրանցից շատ քչերն են ունեցել ոգի, այնքան խորթ այսօրվա աշխարհին, որ թվում էր, նրանք եկել են այլ աշխարհից: Ալբերտ Էնշտեյնը Գանդիի մասին ասել է. "Հնարավոր է, որ հետագա սերունդները արդեն չհավատան, որ նման մարդը` սովորական միս ու արյունից, քայլել է այս երկրի վրա»:

Նա Հնդկաստանի ժողովրդի առաջնորդն էր, երկրի ազգային ազատագրական շարժման գաղափարախոսը: Մահաթմա Գանդին մերժում էր բռնությունը ցանկացած ձևով: Ավելի քան 30 տարի անընդմեջ նա քարոզում էր իր փիլիսոփայությունը և վերջում ապացուցեց ողջ աշխարհին դրա արդյունավետությունը, երբ 1947 թվականին Հնդկաստանը, Գանդիի ջանքերի շնորհիվ, խաղաղ ճանապարհով անկախություն ստացավ Մեծ Բրիտանիայից: Նրա "չբռնության» փիլիսոփայությունը մեծ ազդեցություն է ունեցել խաղաղ փոփոխությունների կողմակիցների շարժումների վրա ողջ աշխարհում:

Մի անգամ Գանդիին հարցնում են. "Միթե՞ դուք չէիք սպանի օձին, եթե նա սպառնար Ձեր երեխաներին և կնոջը»:
«Իհարկե, ոչ», – պատասխանում է նա: «Ես կփորձեի որևէ այլ ձևով դուրս գալ այդ իրավիճակից: Օրինակ, ինչ-որ շարժման միջոցով կփորձեի հասկացնել օձին, որ նրան պետք չէ ոչնչից վախենալ, որ նրան սիրում են ոչ պակաս, քան ողջ կենդանականը: Եվ հավաստիացնում եմ ձեզ, ավելի շուտ նա ուղղակի կհեռանար»:

Գանդիի կերպարը հետաքրքիր է: Տարեց մարդ, ֆիզկապես զարմանալիորեն թեթև` նա կշռում էր ընդամենը 45 կիլոգրամ, մարդ, որը լինելով հեղինակության և համբավի գագաթնակետին, չուներ կարողություն: Նրա հողից հատակով տուն էին մուտք գործում Հնդկաստանի և Բրիտանիայի առաջատար քաղաքական և մշակույթային գործիչներ: Շաբաթական մեկ օր նա իր համար կազմակերպում էր լռության օր: Քարոզում էր բուսակերությունը, քաղաքականությունից և գրքեր գրելուց ազատ ողջ ժամանակը անցկացնում էր ջուլհակահաստոցի դիմաց: Եվ ամենակարևորը, կարողանում էր գործել համաշխարհային պատերազմների, դեմոկրատիայի, ֆաշիզմի, կոմունիզմի, նրան ուղեկցող ոստիկանական ազդանշանների ֆոնի վրա` չընդունելով չարությունը, ատելությունը, քարոզելով բարին և սերը: "Նրանում կար երկաթի պես ամուր ինչ-որ բան, անհաղթելի ինչպես ժայռը, ինչ-որ բան, որին չէր կարող հաղթել ֆիզիկական ոչ մի ուժ, ինչքան էլ հզոր այն լիներ: Նա թագավորական մեծություն էր», – ասում էր նրա մասին անկախ Հնդկաստանի առաջին ղեկավար Ջավախարլալ Նեռուն:

«Ես հավատում եմ չբռնությանը», – ասում էր Գանդին: «Ես հայտնաբերել եմ, որ կյանքը գտնվում է անընդհատ կործանումների, կռիվների և անհանդուրժողականության մեջ, հետևաբար պետք է լինի ավելի բարձր օրենք, քան բռնության օրենքն է: Միայն այդպիսի օրենքի դեպքում կկառուցվի ճիշտ և ողջամիտ հասարակություն: Միայն այդ դեպքում կյանքը արժանի կլինի նրան, որպեսզի ապրել այն: Եվ եթե դա է կյանքի օրենքը, ապա մենք պետք է կիրառենք այն առօրյա կյանքում: Որտեղ էլ որ վեճ լինի, որտեղ էլ ձեր դեմ կանգնի մրցակիցը, նվաճեք նրան Սիրով: Ես դա կիրառում եմ իմ կյանքում: Դա չի նշանակում, որի իմ բոլոր խնդիրները լուծված են: Բայց ես հայտնաբերել եմ, որ սիրո այդ օրենքը գործում է այնպես, ինչպես երբեք չի գործել բռնության օրենքը:

Մոհանդաս Կարամչանդ Գանդին ծնվել է 1869 թվականի հոկտեմբերի 2-ին, Հնդկաստանի ծովափնյա Պորբնդար քաղաքում: Ընտանիքն ուներ 4 երեխա: 13 տարեկանում Մոհանդասին ամուսնացնում են նույն տարիքի մի աղջկա հետ` Կաստուրբա անունով: Գանդիի ընտանիքը բավական ապահովված էր, որպեսզի թույլ տար երեխաներին ստանալ լավ կրթություն և Մոհանդասը 19 տարեկանում ուղևորվում է Լոնդոն` իրավաբանություն ուսումնասիրելու նպատակով: 1891 թվականին, ուսումը ավարտելուց հետո, նա վերադառնում է Հնդկաստան` մասնագիտությամբ աշխատելու համար: 1893 թվականին Մոհանդասը Հարավային Աֆրիկայում իրավաբանական աշխատանք կատարելու մեկամյա պայմանագիր է ստորագրում և ուղևորվում այնտեղ:

Այդ ժամանակ Հարավային Աֆրիկան ղեկավարում էին բրիտանացիները: Փորձելով ներկայացնել իր իրավունքները որպես Բրիտանիայի հպատակ` նա իր համար անսպասելիորեն ենթարկվում է տեղի իշխանությունների հարձակմանը և տեսնում է, որ այդպիսի հարձակման ենթարկվում են բոլոր հնդիկները: Գանդին պայքար է սկսում իր համաերկրացիների իրավունքները պաշտպանելու համար և ընտանիքի հետ միասին Հարավային Աֆրիկայում է անցկացնում 21 տարի` մինչև չի հասնում հաջողության:

Նա մշակում է սկզբունքներ, որոնք հիմնված էին արիության, արդարության և չբռնության վրա, որն անվանում է Սատյագրախա: Նա հավատում էր, որ նպատակին հասնելու միջոցները ավելի կարևոր են, քան հենց նպատակը: Սատյագրախան քարոզում էր չբռնություն և քաղաքացիական անհնազանդություն` որպես ավելի նախընտրելի միջոց սոցիալական և քաղաքական նպատակներին հասնելու համար: 1915 թվականին Գանդին վերադառնում է Հնդկաստան: 15 տարվա ընթացքում նա դառնում է Հնդկաստանի ազգայնական շարժման առաջնորդը:

Օգտագործելով Սատյարգրախայի սկզբունքները` Գանդին գլխավորում է Հնդկաստանի անկախության պայքարը Բրիտանիայի դեմ: Բազմաթիվ անգամներ բրիտանացիները ձերբակալում են Գանդիին` Հարավային Աֆրիկայում և Հնդկաստանում ցուցաբերած ակտիվության համար: Սակայն նա գտնում էր, որ եթե ազատազրկման համար հիմք կա, ապա բանտում նստելը ազնիվ է: Ընդհանուր առմամբ, իր քաղաքական գործունեության ընթացքում, նա 7 տարի է անցկացնում բանտում:

1948 թվականի հունվարի 13-ին, երկրում ծագած արյունահեղությունը դադարեցնելու նպատակով, Գանդին հացադուլ է հայտարարում: Հինգ օր անց ընդիմադիր ուժերի առաջնորդները խոստանում են դադարեցնել պայքարը և Գանդին ընդհատում է հացադուլը: Դրանից ևս 12 օր անց մոլեռանդ-հինդու Նատխուրամ Գոդզեն` տարբեր կրոնների ու հավատների հանդուրժողականության հարցերում Գանդիի հակառակորդը, երեք կրակոց է արձակում Մահաթմայի որովայնին և կրծքավանդակին: Ուշքը կորցնող Գանդին, երկու կողմից գրկված զարմուհիներով, շարժումներով ցույց է տալիս, որ ներում է մարդասպանին: Հեռանում է Մահաթմա Գանդին ժպիտը երեսին:

«Գլխավորը փոխադարձ հանդուրժողականությունն է», – ասում էր նա: «Պետք է հասկանալ, որ մարդիկ չեն կարող միանման մտածել և որ մենք տեսնում ենք միևնույն ճշմարտության կտորները տարբեր անկյունների տակ»:

Добавил: Մահաթմա Գանդի` միլիոնների առաջնորդը (BEMARVEST)

Մեկ միլիոն դոլլար` ընդամենը վեց ամսում

Այս պատմության մասին երևի լսել են շատերը: Բրիտանացի ուսանող Ալեքս Տյուի հաջողության մասին պատմող հոդվածներ գրվել են բազմաթիվ թերթերում և կայքերում, սակայն մենք ևս ցանկանում ենք անդրադառնալ դրան: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ միլիոններ աշխատել կարող է յուրաքանչյուրը: Դրա համար պետք չէ ունենալ փայլուն կրթություն, լավ կապեր կամ նախնական մեծ գումար: Պետք չէ մեծ հայտագործություններ անել կամ ողջ կյանքում քրտնաջան աշխատել: Ընդամենը մեծ ցանկությունն ու մեկ նոր միտքը կարող են փոխել ամեն ինչ: Կարևորը համառությունն է, վստահությունը սեփական ուժերի հանդեպ, երևակայությունը և ինչ-որ նոր բան ստեղծելու ձգտումը:

2005 թվականին Բրիտանացի ուսանող Ալեքս Տյուն, մտածելով ինչպես օգնել ծնողներին վճարելու կրթության վարձը, ստեղծում է MillionDollarHomepage.com կայքը: Կայքի միտքը պարզ էր` դատարկ գլխավոր էջ` մեկ միլիոն դատարկ պիքսելներով: Տյուն որոշում է վաճառել պիքսելները ընդամենը 1 դոլլարով: Նա ենթադրում էր, որ կայքում գնորդները կգնեն հատվածներ և կտեղադրեն իրենց լոգոտիպները կամ գովազդը, որոնց միջոցով հնարավոր կլիներ անցում սեփական կայքի վրա: Բայց քանի որ պիքսելի չափսը շատ փոքր էր, Ալեքսը միավորում է դրանք 10×10 չափսի հատվածներում` սահմանելով այդպիսի հատվածի գինը 100 դոլլար: Իր նախագիծը իրականացնելու համար Ալեքսի ծախսերը կազմում են ընդամենը 50 եվրո, որը նա վճարում է կայքի անվանումը գնելու համար:

Կայքը սկսում է գործել 2005 թվականի օգոստոսի 26-ին: Ալեքսի գլխավոր նպատակն էր վաճառել կայքի գլխավոր էջի բոլոր պիքսելները, որի արդյունքում նա կաշխատեր մեկ միլիոն դոլլար: Պիքսելների առաջին հավաքածուն նա վաճառում է ընկերներից մեկին նվազագույն գնով` աշխատելով առաջին 100 դոլլարը: Կայքի գործարկումից ևս 3 օր անց Ալեքսի ընկերներից ևս մեկը գնում է 400 պիքսել և տեղադրում այնտեղ իր երաժշտական կայքի գովազդը: Արդեն երկու շաբաթ հետո ձեռք էր բերված ընդհանուր առմամբ 4700 պիքսել տարածք: Սեպտեմբերի վերջին Ալեքսը արդեն վաճառել էր 250 000 դոլլարի պիքսելներ, իսկ կայքի այցելուների թիվը հասել էր օրեկան 65 000-ի: Հոկտեմբերի սկզբին կայքի այցելուների թիվը հասնում է 100 000-ի, իսկ հոկտեմբերի 26-ին` նախագիծը սկսելուց ընդամենը 2 ամիս անց, ավելի քան 500 900 պիքսելներ արդեն վաճառված էին 1400 հաճախորդների:

Վերջին 1000 պիքսելը վաճառվում է 2006 թվականի հունվարին, eBay ինտերնետային աճուրդում` 38 100 դոլլարով: Աճուրդը տևում է 10 օր և չնայած որ 10×10 պիքսելանոց հատվածի գինը հասնում է մինչև 160 դոլլար, մասնակիցներից շատերը հրաժարվում են վճարել իրենց պատվերների համար կամ դրանք նշվում են որպես կեղծ: Կես տարվա ընթացքում կայքը բերում է իր հեղինակին 1 037 100 դոլլար: Ծախսերը փակելուց, հարկերը վճարելուց և ‘The Prince’s Trust’-ին նվիրատվություն անելուց հետո, Ալեքսին մնում է 700 000 դոլլար մաքուր եկամուտ:

Գնորդների ցանկում էին` Bonanza Gift Shop, Book of Cool, Panda Software, British Schools Karting Championship, Wal-Mart, ինչպես նաև The High Cost of Low Price, The Times, Cheapflights.com, Orange, Schiffer Publishing, Tenacious D, Rhapsody, GoldenPalace.com, 888.com և այլ առցանց-խաղատներ, Independiente Records, Yahoo! և տարբեր այլ մասնավոր ընկերություններ և նույնիսկ առցանց ծանոթությունների կայքեր:

Ալեքսը խոստանում է իր հաճախորդներին, որ կայքը ցանցում կմնա նվազագույնը հինգ տարի, այսինքն մինչև 2010 թվականի հոկտեմբերի 26-ը: Սակայն 2006 թվականի հունվարի 7-ին, աճուրդում վերջին 1000 պիքսելը վաճառելուց 3 օր առաջ, Ալեքսի էլեկտրոնային փոստարկղին սպառնալիքներով նամակ է գալիս, որտեղ ասվում էր, որ կայքը "կջարդվի”, եթե նա չվճարի 5000 դոլլար: Նա անտեսում է այդ պահանջները, համարելով դա ինչ-որ մեկի կատակ, սակայն պարզվում է, որ իզուր: Շուտով սպառնալիքը իրականացվում է և կայքը մեկ շաբաթ մնում է անհասանելի այցելուների համար: Կայքի աշխատանքը վերականգնելուց անմիջապես հետո, Ալեքսը սպառնալիքներով նոր նամակ է ստանում, բայց այս անգամ պահանջվող գումարի չափսը հասնում է 50 000 դոլլարի: Շորթման գործի հետաքննությանը միանում են բրիտանական ոստիկանության հանցագործությունների հետաքննման բաժինները և ՀԴԲ-ն: Սպառնալիքներ ուղարկողների գտնման վայրը հայտնաբերել այդպես էլ չի հաջողվում, բայց քննիչների կարծիքով հարձակումները տեղի էին ունենում Ռուսաստանից:

Հարստանալու նպատակով` հետագայում աշխարհի շատ կայքերի հեղինակներ են սկսում գովազդ վաճառել պիքսելներով, բայց նրանցից ոչ մեկին չի հաջողվում կրկնել Ալեքս Տյուի հաջողությունը:


Ուոլտ Դիսնեյ` մանկական երազանքից մինչև միլլիոններ

Հաճախ հայտնի և հաջողակ մարդիկ ունենում են ոչ երջանիկ մանկություն: Միգուցե դա է պատճառը, որ չնայած բոլոր դժվարություններին, նրանք հետագայում ձգտում են հասնել հաջողության, որպեսզի լրացնեն իրենց կյանքի սկզբնամասում բաց թողնվածը: Ուոլտ Դիսնեյը բացառություն չէ: Նա ընտանիքի հինգերորդ երեխան էր: Ուոլտի հայրը խիստ մարդ էր և անընդհատ ծեծում էր երեխաներին: Ընտանիքը աղքատ էր ապրում և երեխաները միշտ էլ խաղալիքների պակաս էին զգում: Փոքրիկ Ուոլտը սիրում էր նկարել, որի համար նրան հաճախ պատժում էր հայրը, քանի որ բոլոր նկարիչներին համարում էր "անբաններ”: Բայց ցանկությունն ու երազանքը ամենից ուժեղն են: Այդ պատճառով, չունենալով թուղթ և մատիտ, 4-ամյա Ուոլտը փայտով և ածուխով տուն է նկարում իրենց տան պատին: Դա միգուցե նրա առաջին նկարն էր:

Ավելի շատ Ուոլտը ցանկանում էր նկարել այնպիսի նկարներ, որոնք հանդիպում էին ծաղրանկարներում: Սակայն դրա համար նրա մոտ ազատ ժամանակ չէր մնում: Բայց մի անգամ, երբ նա ժամանակ է գտնում թղթի կտորի վրա նկարել հարևանի ձիուն, նմանությունը այնքան մեծ է լինում, որ հարևանը 25 ցենտ է վճարում նկարի համար: Իսկ արդեն 40 տարի անց նրա նկարները հազարավոր դոլլարներով վաճառվում էին աճուրդներում: Բացի այդ Դիսնեյը մանկուց ուներ ևս մեկ երազանք: Նրանց ֆերմայի հարևանությամբ, ցանկապատից այն կողմ, գտնվում էր գեղեցիկ մի առանձնատուն: Այդ ժամանակ էլ Ուոլտը որոշում է, որ անպայման կկառուցի մի մեծ տուն, որտեղ կլինեն տարբեր զվարճանքներ երեխաների համար: Ինչպես արդեն գիտեք, իր այդ երազանքը Ուոլտը իրականացրեց:

Ուոլտ Դիսնեյը ծնվել է 1901 թվականի դեկտեմբերի 5-ին, Չիկագոյում: Աշխատել սկսել է մանուկ հասակում: Ութ տարեկանից սկսած նա արթնանում էր առավոտյան 3:30 և թերթեր բաժանում, իսկ ստացած ողջ գումարը տալիս էր հորը: 15 տարեկանում նա դադարում է թերթեր բաժանել և սկսում է զբաղվել ժելեի արտադրությամբ: Հենց դրանով էր զբաղվում նրա հայրը, որը երկար ժամանակ գտնվում էր աղքատության մեջ: Ուոլտը մեծ հաճույքով էր անում իր գործը: Բայց նրա ամենամեծ հոբին մնում էր ամենատարբեր նկարներ նկարելը: 1920 թվականին նա ավարտում է Չիկագոյի արվեստի համալսարանը: Այդ ժամանակ էլ սկսնակ նկարիչ Ուոլտի առջև հարց է ծագում` որտե՞ղ աշխատել: Սկզբում նա աշխատանք է գտնում ռեստորաններից մեկում, որտեղ պահանջվում էին ուրախ գովազդային նկարներ: Տնօրենը դժվարությամբ է աշխատանքի ընդունում Ուոլտին և բացի այդ վճարում էր ընդամենը 50 դոլլար շաբաթական:

Սկսելով լրջությամբ հետաքրքրվել անիմացիաներով` Ուոլտը որոշում է հեռանալ աշխատանքից և ճանապարհ է ընկնում դեպի Հոլլիվուդ: Սակայն գալով Հոլլիվուդ` նա բախվում է բազմաթիվ այլ խնդիրների: Ընդհանրապես տեղեր չկային սկսնակ կինոգործիչների համար, էլ ինչ ասել սովորական նկարիչ-անիմատորի մասին, որը նոր էր եկել համաշխարհային կինոարտադրության կենտրոն և ինչ-որ բան էր պահանջում: Բայց Ուոլտը չէր պատրաստվում հանձնվել: Նա սկսում է այցելել տարբեր Հոլիվուդյան "գործակալություններ” և ընկերություններ, անում ամեն ինչ, միայն թե գտնի նորմալ աշխատանք: Եվ մի անգամ, լրիվ պատահական, նա հանդիպում է անկախ գործակալ Մաքս Ֆլեյշերին, որը զբաղվում էր տարբեր ֆիլմեր հոլիվուդյան "առաջին շարքեր” դուրս բերելով: Ուոլտը նրան առաջարկում է փոխշահավետ համագործակցություն, բացատրելով, որ նրանից պահանջվում է միայն այնպես անել, որ իր մուլտիպլիկացիոն նկարները հասանելի դառնա հասարակությանը: Ընդ որում, եկամուտի հիմնական բաժինը ստանալու էր գործակալը:

Ուոլտը, հետաքրքրվելով Մաքս Ֆլեյշերի մուլտիպլիկացիոն նկարներով, նկատում է, որ Ֆլեյշերը բավականին հետաքրքիր մեթոդ է կիրառում` համատեղելով մուլտիպլիկացիան իրական նկարահանումների հետ: Այսինքն, մուլտիպլիկացիոն հերոսը ասես հայտնվում էր իրական աշխարհում: Բայց նա չի օգտագործում Ֆլեյշերի նորարարական միտքը: Ուոլտը ամեն ինչ այլ կերպ է անում` նա մտցնում է ԻՐԱԿԱՆ հերոսին մուլտիպլիկացիոն աշխարհ, որն իրականում ավելի դժվար էր:

Առաջին հերթին պետք էր ընտրել սցենար: Ուոլտը մանկուց սիրում էր "Ալիսան հրաշքների աշխարհում” գիրքը, այդ պատճառով էլ որոշում է նկարահանել մուլտֆիլմ այդ կերպարի մասնակցությամբ` փոքրիկ աղջնակ Ալիսայի: Մուլտֆիլմի ստեղծումը պահանջում էր անընդհատ լարված աշխատանք: Ուոլտը չէր կարողանում գիշերները երկար քնել, այդ պատճառով էլ վարձում է երկու սկսնակ նկարիչների: Դա նրա ընկերներն էին, որոնք սովորել էին նույն գեղարվեստի դպրոցում, որտեղ ժամանակին Ուոլտը: Հետագայում նրանք դառնում են "Բոսկոյի արկածները”, "Բարնի արջը” և "Բերկրալի հարմոնիա” մուլտիպլիկացիոն շարքերի հեղինակները: Դիսնեյը բացատրում է տղաներին իր պահանջները մուլտիպլիկացիոն կինոնկարի վերաբերյալ և աշխատանքը սկսում է եռալ: Ալիսայի մասնակցությամբ մուլտիպլիկացիոն կինոնկարները սկսում են ճանաչվածություն ձեռք բերել հանդիսատեսների շրջանում:

1927 թվականին Դիսնեյը ստեղծում է ուրախ մկնիկ Մորտիմերին, ապագա Միկկի Մաուսին: Նրա մասին առաջին մուլտֆիլմը ձայնային մուլտֆիլմ էր, բայց մուլտֆիլմի ֆոնի վրա ուղղակի հնչում էր սովորական երաժշտություն և վերջ: Սակայն Միկկի Մաուսի մասին հաջորդ մուլտֆիլմը փոխում է բոլոր պատկերացումները ձայնային մուլտիպլիկացիոն նկարների մասին:

1928 թվականին, մուլտիպլիկացիոն վարպետ Ուոլտեր Էլիաս Դիսնեյի գլխավորությամբ, դուրս է գալիս առաջին իսկական ձայնային մուլտֆիլմը: Մուլտֆիլմը ընդունվում է հասարակության կողմից: Սկսվում է Դիսնեյի հաջողության ճանապարհը: Սակայն նա անընդհատ շարունակում էր ինչ-որ նոր բաներ հորինել: Որոշ ժամանակ անց նա ստեղծում է իր առաջին մուլտիպլիկացիոն շարքը: Ապա ստեղծվում է նաև առաջին երկարամետրաժ մուլտֆիլմը: 1953 թվականին Դիսնեյը որոշում է կառուցել Դիսնեյլենդը` ինքնատիպ զբոսայգի երեխաների համար, որտեղ կլինեին նաև Միկկի Մաուսը, նրա կին Միննին և այլ տիկնիկ-կերպարներ: Դիսնեյլենդի բացումը տեղի է ունենում 1958 թվականին: Հազարավոր երեխաների համար այն դառնում է ամենասիրելի վայրը: Այն հարցին, թե ինչու՞ եք դուք բացել այս զբոսայգին, Դիսնեյը պատասխանում է. "Ես ուզում եմ ապացուցել, որ մանկությունը մեր կյանքի ամենահիանալի հատվածն է”: Պատճառներից մեկն էլ, որի համար Դիսնեյը կառուցում է զվարճանքների քաղաքը այն էր, որ նա չէր ունեցել երջանիկ մանկություն և որոշում է այնպես անել, որ մնացած երեխաների մանկությունը չլինի այնպիսին, ինչպես իրենը:

Իր գործունեության ընթացքում Դիսնեյը աշխատել է միլլիոններ, սակայն փողը նրա կյանքում միշտ էլ եղել է ընդամենը երազանքներն իրականացնելու միջոց, այլ ոչ թե նպատակ: Նա ֆիլմեր էր ստեղծում ոչ թե դրանց բերած եկամուտի, այլ դրանց բովանդակության համար: Ուոլտ Դիսնեյը կարող էր ողջ միջոցները ներդնել որևէ նախագծի մեջ և անհաջողության մատնվել: Նրա Wolt Disney ընկերությունը շատ անգամ է եղել սննկացման եզրին: Նա 8 անգամ նյարդային ցնցումներ է տարել: Բայց ամեն անգամ նրան կյանքի էր բերում երազանքը և նա շարունակում էր ստեղծագործել` ստեղծելով իր կատարյալ հեքիաթային աշխարհը: Ուոլտ Դիսնեյը վտանգում էր ամեն ինչ իր երազանքներին հասնելու համար: Դիսնեյի հաջողությունը դա նրա կամքի ուժն էր, խիզախությունը և համառությունը: Նա չէր հանձնվում նույնիսկ, երբ պարտությունը անխուսափելի էր թվում: Նա հավատում էր իր գաղափարներին և ընդունում էր խելամիտ որոշումներ: Նրա ստեղծագործությունները միշտ չէ որ հաջողություն էին բերում, սակայն երբ դա լինում էր, արդյունքը լինում էր ցնցող:

Ուոլտ Դիսնեյի մանկական երազանքի իրականացումը «Walt Disney Productions» ընկերության հիմնումն էր, ավելի քան 100 ֆիլմերի ծնունդը, 26 "Օսկար” մրցանակները, աշխարհում առաջին հսկայական "Disnayland” զվարճանքների քաղաքը և նրա մուլտֆիլմների միլլիոնավոր երկրպագուները:

Добавил: Ուոլտ Դիսնեյ (BEMARVEST)

Սթիվ Ջոբս` հաջողության հասնելու 12 կանոններ

Սթիվ Ջոբսը Apple ընկերության 3 հիմնադիրներից մեկն է: Նա ոչ հարուստ ընտանիքից է, երբեք չի ստացել բարձրագույն կրթություն և այդ պատճառով էլ նրա հաջողությունը Միացյալ Նահանգներում բարձր է գնահատվում: Այսօր Սթիվը իր երկրի խորհրդանիշներից մեկն է, ամերիկյան երազանքի մարմնավորում: Երիտասարդ ընկերություն` հայտնի դարձած տեխնոլոգիաների զարգացման ժամանակաշրջանի սկզբում, և նույնքան երիտասարդ և համարձակ հիմնադիր: 80-ական թվականների սկզբում Սթիվ Ջոբսը ԱՄՆ-ի ամենաերիտասարդ միլլիոնատերն էր:

1984 թվականին նա վիճում է Apple ընկերության նախագահ Ջոն Սկալիի հետ (որին ժամանակին ինքն էր ընդունել): Դա բերում է նրան, որ Սթիվին հեռացնում են իր իսկ ստեղծած ընկերությունից (այդ պահին Apple-ը բաժնետիրական ընկերություն էր, այնպես որ այդպիսի ընթացքը լիովին հնարավոր էր):

Բայց Ջոբսը ընկճված մնում է ընդամենը մի քանի շաբաթ: Դրանից հետո նա ամբողջովին տրվում է նոր աշխատանքին` Next ընկերության բացմանը, թողարկելով համակարգիչներ կրթական հաստատությունների համար: Պետք է նշել, որ Next-ը անհաջողությունների է մատնվում և սկսում է միայն ուտել Սթիվի մնացած վերջին միջոցները: Այդ ժամանակ էլ նա «Աստղային պատերազմներ» ֆիլմի ռեժիսոր Ջորջ Լուկասից ձեռք է բերում ոչ մեծ Pixar ընկերությունը, որը զբաղվում էր հատուկ էֆֆեկտներ մշակող համակարգիչների արտադրությամբ: Այդ ժամանակ Սթիվը դեռ չգիտեր, որ Pixar-ը դառնալու է աշխարհի ամենահաջողակ ընկերություններից մեկը:

Pixar-ի հաջողությունները սկսվում են այն ժամանակ, երբ Սթիվը գրեթե կանգնած էր սննկացման եզրին: Այդ ժամանակ դուրս է գալիս "Խաղալիքների պատմություն” մուլտֆիլմը` առաջին համակարգչային մուլտֆիլմը, որը ցուցադրվելու էր մեծ էկրանների վրա: Մուլտֆիլմը մեծ հաջողություններ է ունենում:
1996 թվականին Apple-ը, որը կործանման եզրին էր գտնվում, ետ է կանչում Սթիվին և 1997 թվականից սկսվում է ընկերության վերելքը: Այսօր Apple-ը հանդիսանում է համակարգիչների, բջջային հեռախոսների և ծրագրային ապահովման շուկաներում հզորագույն ընկերություններից մեկը: Իսկ Սթիվ Ջոբսը հայտնի է որպես համակարգչային բիզնեսում աշխարհի ամենահեղինակավոր մարդկանցից մեկը: Իր հաջողությունների մասին խոսելիս Սթիվը նշում է մի քանի կանոններ, որոնք օգնել են նրան հասնելու հաջողության:

  • Զբաղվեք սիրելի գործով: Գտեք ձեր իրական կիրքը և փոխեք աշխարհը դեպի ավելի լավը: Աշխատանքը լավ անելու միակ միջոցը այն սիրելն է:
  • Մի եղեք այնպես, ինչպես բոլորը: Մտածեք ոչ ստանդարտ: Ավելի լավ է ծովահեն լինել, քան սովորական նավաստի:
  • Ինչով էլ դուք զբաղվելու լինեք, աշխատեք ամեն ինչ հնարավորին չափ լավ անել: Հաջողությունը իր ետևից բերում է այլ հաջողություններ, այդ պատճառով ենք մենք բոլորս ձգտում դրան: Աշխատանքի ընդունեք մարդկանց, որոնք անընդհատ ձգտում են կատարելության:
  • Վերլուծություններ արեք: Երբ դուք ստեղծում եք կամ աշխատանքի եք անցնում որևէ ընկերությունում, կազմեք ինչպես ձեր, այնպես էլ ընկերության ուժեղ և թույլ կողմերի ցուցակը:
  • Նախաձեռնող եղեք: Անընդհատ առաջ գնալու նոր հնարավորություններ փնտրեք: Մտքեր կուտակեք, որոնք պահանջում են արագ և վճռական գործողություններ և սկսեք դրանք իրագործել: Ավելի հաճախ ամենադժվարը առաջին քայլն անելն է: Ուղղակի արեք դա: Խիզախություն ունեցեք հետևելու ձեր սրտի թելադրանքին և կանխազգացումներին:
  • Սկսեք փոքրից, բայց երազեք մեծի մասին: Մի զբաղվեք միաժամանակ մի քանի բանով: Սկզբում սկսեք որոշ պարզ գործերից և աստիճանաբար անցեք ավելի բարդերին: Եվ միշտ մտածեք ապագայի մասին:
  • Ձգտեք դառնալ շուկայի առաջատարը: Ինչով էլ դուք զբաղվեք, պետք է ունենաք առաջատար տեխնոլոգիաները: Եթե գոյություն ունի ավելի առաջատար տեխնոլոգիա, օգտագործեք այն` ուշադրություն չդարձնելով այն բանին, որ ուրիշ ոչ ոք դա չի օգտագործում: Եղեք առաջինը և դարձրեք այդ տեխնոլոգիան ձեր ոլորտի ստանդարտը:
  • Կենտրոնացեք վերջնական արդյունքի վրա, քանի որ մարդիկ գնահատում են ձեր գործերի արդյունքները: Եղեք որակի չափանիշ: Գովազդեք ձեր մրցակցային առավելությունները: Եթե պոտենցիալ հաճախորդները չիմանան դրանց մասին, նրանք չեն գնի ձեր ապրանքը: Հատուկ ուշադրություն դարձրեք դիզայնի վրա:
  • Ձգտեք հետադարձ կապ հաստատել տարբեր աղբյուրների հետ: Յուրաքանչյուր մարդ ինչ-որ օգտակար բան կարող է ասել ձեզ: Կենտրոնացեք նրանց վրա, ովքեր օգտագործում են ձեր ապրանքը: Առաջին հերթին լսեք ձեր գնորդներին:
  • Նորարարություններ մտցրեք: Հենց նորարարություններն են տարբերում առաջնորդին մնացածներից: Օգտագործեք ձեր ժամանակի 50%-ը ինչ-որ նոր բան ստեղծելու համար: Բայց միաժամանակ ասեք «ոչ» հազարավոր այլ մտքերին, որպեսզի այնպես չստացվի, որ դուք զբաղվում եք չափից ավելի շատ նորարարություններով: Կենտրոնացեք իսկապես կարևոր նախագծերի վրա: Ձեր շուրջը հավաքեք մարդկանց, որոնք ցանկանում են ստեղծել լավագույն ապրանքներն աշխարհում: Ստեղծեք կորպորատիվ մշակույթ` հիմնվելով նոր ապրանքներ ստեղծելու սկզբունքի վրա: Շատ ընկերություններում աշխատում են բազմաթիվ հիանալի ինժեներներ և այլ խելացի մարդիկ: Բայց պետք է լինի ինչ-որ ձգողական ուժ, որը բոլորին կմիավորի:
  • Անհաջողություններից դասեր քաղեք: Երբեմն նորարարություններ մտցնելով դուք սխալներ եք թույլ տալու: Ամենաճիշտը դրանք շուտ ընդունելն է և եթե պարզվի, որ տվյալ ուղղությունը տանում է դեպի փակուղի, ուղղեք ձեր ջանքերը այլ ուղղությամբ:
  • Անընդհատ սովորեք: Միշտ էլ կա "ինչ-որ մի բան”, որը պետք է իմանալ: Տարբեր մտքերի շուրջ քննարկումներ արեք այլ մարդկանց հետ: Սովորեք գնորդներից, մրցակիցներից և գործընկերներից: Եթե ձեր գործընկերը ձեզ դուր չի գալիս, սովորեք սիրել նրան: Գտեք մի բան, ինչի համար նրան կարելի է գովաբանել և օգուտ քաղեք դրանից:

Армянский нефтепромышленник , меценат и благотворитель. 


Будущий король нефти родился в Тифлисе(Тбилиси).
В 1869-м году он с отцом перебрался в Манчестер, являвшийся одним из крупнейших мануфактурных центров - именно здесь его Манташов -старший закупал ткани. Манчестерский период сыграл большую роль в деле формирования молодого Манташова: здесь он освоил не только азы мануфактурного дела, но и ознакомился с тонкостями европейского бизнеса, соприкоснулся с английским искусством. А.Манташов владел английским, французским и немецким языками. 

Через три года отец и сын Манташовы вернулись обратно в Тифлис. На первом этаже гостиницы «Кавказ» на Эриваньской площади они открыли первый магазин тканей, затем второй, после чего перешли к оптовой торговле мануфактурой. В 1887-м году, после смерти отца,А.Манташов скупил большую часть акций тифлисского Коммерческого банка, игравшего немаловажную роль во всей кавказской торговле, и становится главным акционером, а позже занимает и должность председателя административного совета банка. Кстати, банк "Тимком" был едиснтвенным кавказским банком, акции которого котировались на Санкт-Петребургской бирже. В начале 90-х годов XIX века А. Манташов был уже купцом первой гильдии и гласным (депутатом) Тифлиссской городской Думы. Именно в это время он начал интересоваться нефтью, поскольку уже тогда осознал перспективы развития нефтяной промышленности Баку.
В 1899 основал торговый дом "Манташов и Ко" (с капиталом 30 000 000 рублей),который открыл свои представительства во многих городах мира-в Смирне, Салониках, Константинополе, Каире, в Порт-Саиде, дамаске, Лондоне, Бомбее, Шанхае….Вскоре Манташов становится акционером ряда международных нефтяных компаний,в том числе и фирмы "Братья Нобель". 

Вместе с двенадцатью другими единомышленниками он основывает в Тифлисе Армянский благотворительный союз Кавказа. Только на постройку Нерсисяновской духовной семинарии он выделил 300 тысяч рублей. В 1910-м году он пожертвовал Первопрестольному Эчмиадзину 250 тысяч рублей, на которые был построен нынешний алтарь Католикоса всех армян (строительство было завершено в 1914 году).

Добавил: Александр Манташов (BEMARVEST)

Քըրք Քըրքորյան

Ամերիկահայ գործարար, միլլիարդատեր Քըրք Քըրքորյանը ողջ աշխարհին հայտնի է որպես մարդ, որն ինքն է իրեն ստեղծել: Ունենալով ընդամենը 8-ամյա կրթություն` նա սեփական ուժերի և խելացիության շնորհիվ սկսում է զրոյից կառուցել իր այսօրվա հսկայական կարողությունը: Զվարճանքների և խաղային բիզնեսի ոլորտում ունեցած բուռն ֆինանսական գործունեության համար նրան անվանում են Լաս Վեգասի "արծիվ”: Նա Լոս Անջելեսի 2007 թվականի ամենահարուստ մարդն էր: Ամերիկյան բանկերը նրան տալիս են վարկեր, որոնք հինգ անգամ գերազանցում են դրված գրավի չափսը: Դա համարժեք է հրաշքի` միլլիոններ անվան դիմաց: Պատանի տարիքում նա սկսում է զբաղվել ավտոմեքենաների բիզնեսով: Գնելով հին, օգտագործված մեքենաներ` նա ներկում էր դրանք և վաճառում` աշխատելով 10-15 դոլար: Բայց առաջին միլլիոնը նա ստանում է ոչ թե մեքենաների, այլ ինքնաթիռների օգնությամբ:

Քըրք Քըրքորյանը ծնվել է 1917 թվականի հունիսի 6-ին, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում: Նա վերջինն էր Միացյալ Նահանգներ գաղթած Ահարոն և Լիլյա Քըրքորյանների չորս երեխաներից: Հետագայում Քըրքորյանների ընտանիքը գումար վաստակելու նպատակով տեղափոխվում է Լոս Անջելես:
"Տանը մենք հիմնականում խոսում էինք մայրենի լեզվով”, – հիշում է Քըրքորյանը, – «Եվ միայն փողոցում հայտնվելով էինք սկսում անգլերեն սովորել: Ես ընդամենը 9 տարեկան էի, երբ առաջին անգամ փող տարա տուն: Ես թերթեր էի վաճառում և զբաղվում պատահած ցանկացած աշխատանքով: Եթե դուք այդ տարիքում տրված եք ինքներդ ձեզ, ապա կյանք եք մտնում բավականին շուտ: Գործելու համար դուք լրացուցիչ էներգիա եք ստանում, որն ավելի է ոգևորում, քան ցանկացած ժառանգություն”:

Քըրքորյանները հաճախ էին փոխում բնակչության վայրը և Քըրքը ստիպված էր լինում ամեն անգամ նորեկ լինել դպրոցում, ամեն անքամ ինքնահաստատվել և ոչ միշտ խաղաղ ճանապարհով: Մեծ եղբայրը` Նշանը, որը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր, սկսում է նրան բռնցքամարտի դասեր տալ: Այդ դասերը իզուր չեն անցնում: Քըրքը այնպես է տարվում սպորտով, որ 8-րդ դասարանում թողնում է դպրոցը: Բացառված չէ, որ նա եղբոր պես կդառնար պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, եթե 1939 թվականի աշնանը չհանդիպեր Թեդ Օ’Ֆլաերտին:

Օ’Ֆլաերտը զբաղվում էր պատի վառարանների տեղադրմամբ և Քըրքը անցնում է նրա մոտ օգնականի աշխատանքի` աշխատելով ժամում 45 ցենտ: Մի անգամ Թեդը նրան իր հետ մասնավոր թռիչքադաշտ է տանում և առաջարկում է թռչել: Իր կյանքում առաջին անգամ Քըրքը օդ է բարձրանում, տեսնում երկիրն ու օվկիանոսը վերևից: Դա պատանու վրա այնպիսի մեծ տպավորություն է թողնում, որ նա առանց մեծ տատանումների կատարում է իր ընտրությունը` ինքնաթիռը – դա նրա կոչումն է:

Եվրոպայի վրա կախված էր 2-րդ համաշխարհային պատերազմի վտանգը: Քըրքորյանը վախենում էր, որ նրան բանակ կկանչեն ավելի շուտ, քան նա կսովորի թռչել:
1940 թվականին նա ուղևորվում է Մոհավի անապատ, որտեղ այժմ գտնվում է ԱՄՆ-ի "Էդվարդս” ռազմաօդային բազան:
"Սովորելու համար գումար չունեմ” – անկեղծ հայտնում է Քըրքը օդաչու-հրահանգիչ Բերնսին, – "Եվ կրթություն նույնպես չունեմ: Սակայն ես պետք է թռչեմ: Դուք կօգնե՞ք ինձ”: Բերնսը օգնում է: 6 ամիս անց Քըրքորյանը ստանում է առևտրային օդաչուի և հրահանգչի որակավորում:

Իմանալով այն մասին, որ Մեծ Բրիտանիայի թագավորական օդային ուժերի ռազմական ինքնաթիռներն իրականացնում են չվերթներ Կանադայից Եվրոպա, երիտասարդ օդաչուն ուղևորվում է Մոնրեալ և նույն օրը անցնում ծառայության:
"Նրանք վճարում էին այնպիսի գումարներ, որոնց մասին ես անգամ երազել չէի կարող» – հիշում է Քըրքորյանը, – "1000 դոլա՛ր մեկ թռիչքի դիմաց: Մեր նպատակն էր հասցնել Կանադական Mosquito ռմբարկիչները Լաբրադորից Շոտլանդիա: Սակայն այդ թռիչքները անչափ վտանգավոր էին և միայն չորսից մեկն էր հետ վերադառնում”:

Իր ծառայության 2,5 տարիների ընթացքում Քըրքորյանը տեղափոխում է 33 ինքնաթիռներ, անցկացնում հազարավոր ժամեր օդում և թռիչքներ իրականացնում չորս աշխարհամասերում: Արդյունքում նրան հաջողվում է պահպանել ոչ միայն սեփական կյանքը, այլ նաև վաստակած գումարների մեծ մասը: Դրանք այն գումարներն էին, որոնք սկիզբ դրեցին Քըրքորյան-գործարարի ֆինանսական գործունեությանը: 1945 թվականի հուլիսին, ավարտելով ծառայությունը, Քըրքորյանը ձեռք է բերում ուսուցողական Cessna մեկ շարժիչային ինքնաթիռը, վերադառնում է Լոս Անջելես և սկսում իրականացնել մասնավոր չարթերային չվերթներ: Նրա հիմնական հաճախորդներից էր ոմն Ջերրի Վիլիյամս, որը շաբաթական երկու անգամ թռչում էր Լաս Վեգաս: Առաջին անգամ Քըրքորյանը ծանոթանում է Լաս Վեգասի հետ, որը մեծ տպավորություն է թողնում նրա վրա: 40-50-ական թվականներին նրան այնտեղ արդեն գիտեին որպես հմուտ խաղացողի, որը ժամանակ առ ժամանակ կարող էր հաղթել, բայց ավելի շուտ պարտվել 50-80 հազար դոլար մեկ գիշերվա ընթացքում: Բայց վերջիվերջո նա թողնում է խաղալը և ամբողջվին տրվում ավելի հետաքրքիր` ֆինանսական "խաղերին”:

1947 թվականին Քըրքորյանը 60.000 դոլարով գնում է Los Angeles Air Service փոքրիկ չարթերային ավիաընկերությունը, որն օդային կամուրջ է դառնում Լոս Անջելեսի և Լաս Վեգասի միջև: Հետագայում, 1968 թվականին, նա վաճառում է այն 104 միլլիոն դոլարով: 1965 թվականին Քըրքորյանը դառնում է TIA-ի` ԱՄՆ-ի Հեռահաղորդակցությունների արդյունաբերական միության սեփականատերը: Միացյալ Նահանգների հայերը, վստահելով իրենց հայրենակցին, սկսում են գնել միության արժեթղթերը, որի արդյունքում դրանց գինը հասնում է 9,75-ից 32 դոլարի: Եկամուտները սկսում են աճել: Մոտավորապես նույն ժամանակաշրջանում էլ նա իրականացնում է մի գործարք, որը Fortune ամսագիրը հետագայում կանվանի Լաս Վեգասի պատմության մեջ ամենահաջողակ հողային գործարքներից մեկը: Քըրքորյանը 960.000 դոլարով գնում է 80 ակր հողատարածք: Դա մի նեղ շերտ էր "խաղային դրախտի” գլխավոր փողոցի երկայնքով: Հողատարածքը կտորներով վարձով տալով` նա կարողանում է մինչև այն վաճառելը աշխատել 4 միլլիոն դոլար:

Այնուհետև Քըրքորյանը սկսում է իրականացնել իր նոր միտքը` ստեղծել առաջին մեգահանգստավայրը Լաս Վեգասում` MGM հյուրանոցը: Այդ նպատակով նա գնում է 82 ակր հողատարածք Paradise Road-ի վրա և առանց դանդաղելու սկսում շինարարությունը: Նա ձեռք է բերում նաև հարևան "Ֆլամինգոն”: Նրա երևակայության հաջորդ ծնունդը International-ն էր` այն ժամանակվա աշխարհի խոշորագույն հյուրանոցային համալիրը: Համալիրի ներսում Քըրքորյանը մտածում է հատուկ վայր, որտեղ երեխաները կարող էին խաղալ, լողանալ և զվարճանալ, քանի դեռ նրանց ծնողները գտնվում էին խաղատներում: Նա անվանեց Լաս Վեգասի այդ առաջին մանկական հրապարակը Youth Hostel: 60-ական թվականների MGM հյուրանոցը այժմ կրում է Bally’s անվանումը, սակայն Լաս Վեգասն այսօր զարդարում է մեկ այլ հյուրանոց, նույնպես կառուցված Քըրքորյանի կողմից և կոչվում է MGM Grand:

1969 թվականին, խաղային բիզնեսում իր գործունեությանը զուգահեռ, Քըրքորյանը սկսում է մտնել հոլիվուդյան կինոարտադրություն` գնելով MGM (Metro Goldwyn Mayer) կինոընկերության արժեթղթերը: Հետագայում MGM-ին ավելանում են նաև United Artists-ը, Columbia Pictures-ը և 20th Century Fox-ը: 1973 թվականին Քըրքորյանը կառուցում է Լաս Վեգասում իր հերթական հյուրանոցը` կրկին ամենամեծը աշխարհում և անվանում այն Grand Hotel: Քըրքորյանը փորձում է իր ուժերը նաև ավտոմոբիլային բիզնեսում: 1980-ականներին նա դառնում է Chrysler ընկերության բաժնետերը: Նրան է պատկանում նաև General Motors ընկերության արժեթղթերի մեծ փաթեթ:

Այսօր Քըրք Քըրքորյանը 93 տարեկան է: Սակայն հաջողակ գործարարն ու հայազգի բարեգործը չի պատրաստվում թողնել բիզնեսը: Ամեն ինչ դեռ առջևու՛մ է:

Добавил: Քըրք Քըրքորյան (BEMARVEST)

Ռիչարդ Բրենսոն` վերցրու կյանքից ամեն ինչ:

"Կարող եմ ձեզ ասել երիտասարդ, որ դուք կամ կհայտնվեք բանտում կամ միլիոնատեր կդառնաք” – այդպես էր ասել պատանի Ռիչարդ Բրենսոնին Staw-school հատուկ մասնավոր դպրոցի տնօրենը: Նա մտքում պահեց այդ "դատավճիռը” և սկսեց իրագործել այն մեծ երևակայությամբ:

Ռիչարդ Բրենսոնը հանդիսանում է ֆենոմենալ անձնավորություն: Նա կարողացել է ստեղծել աշխարհի ամենահայտնի ապրանքանիշերից մեկը` Virgin-ը, որն իր մեջ ներառում է տասնյակ ընկերություններ, սկսած երաժշտական սկավառակների վաճառքի խանութներից` վերջացրած տիեզերական ճանապարհորդություններ կազմակերպող Virgin Galactic’s ընկերությունով: Նա հայտնի է բոլորին իր ոչ ստանդարտ ապրելակերպով: Նա արագության բազմաթիվ միջազգային ռեկորդներ է գրանցել: Կարելի է նշել միայն նրա շուրջերկրյա ճանապարհորդությունը օդապարիկով:

Փոքրիկ Ռիչարդը ծնվեց 1950թ-ի հուլիսի 18-ին անգլիական արիստոկրատ ընտանիքում: Իր առաջին բիզնես փորձերը նա կատարեց 15 տարեկան հասակում: Նրանք դասընկերոջ հետ որոշեցին զբաղվել ամանորյա եղևնիների վաճառքով, սակայն ամեն ինչ անհաջող անցավ: Ապա որոշեցին թութակներ վաճառել, սակայն դրանց պահանջարկը այնքան քիչ էր, որ փորձը կրկին ձախողվեց: Կարդացած չլինելով ոչ մի գիրք, 16 տարեկանում նա սկսում է զբաղվել սեփական "Student” ամսագրի հրատարակչությամբ: 1968թ.-ի հունվարին լույս է տեսնում ամսագրի առաջին համարը: "Student”-ը ժամանակի ընթացքում դառնում է երիտասարդության համար նախատեսված ամենահայտնի ամսագրերից մեկը: Դա պատանի Բրենսոնի առաջին քայլն էր երազանքների իրականացման իր ճանապարհին: Այնուհետև Բրենսոնը հիմնում է Virgin Records ձայնագրման ստուդիան, որն աշխարհին ներկայացրեց այնպիսի երաժիշտների և երաժշտական խմբերի, ինչպիսիք էին Մայք Օլդֆիլդը, Sex Pistols-ը, Culture Club-ը: Այնուհետև, 1982թ.-ին նա հիմնում է Virgin Atlantic ավիաընկերությունը, որը միանգամից սկսում է մրցակցել երկրում ամենախոշոր British Airways ընկերության հետ: 2004թ-ին նա հիմնում է Virgin Galactic’s ընկերությունը, որն առաջարկում է բոլոր ցանկացողներին թռչել տիեզերք 200,000 դոլլարով: Այժմ Բրենսոնին են պատկանում ավելի քան 360 տարբեր ընկերություններ աշխարհի տարբեր ծայրերում:

Հարց է առաջանում, ինչպե՞ս երիտասարդ Բրենսոնը, որն այժմ էլ տառապում է դիզլեկսիա կոչվող հիվանդությամբ (հիվանդության արդյունքում խախտվում է մարդու կոորդինացումը, տառերը և թվերը խառնվում են և դառնում անիմաստ: Այդպիսի մարդկանց գրեթե անհնար է գրել և կարդալ սովորեցնել) տարիների ընթացքում դարձավ աշխարհի ամենահայտնի ապրանքանիշերից մեկի հիմնադիրը և միլիարդատեր:

Մարդկանց մեծ մասը չի ապրում սեփական կյանքով: Նրանք անընդհատ հետևում են իրենց շրջապատող մարդկանց և մեծ կարևորություն են տալիս այն բանին, թե ինչ կմտածեն իրենց մասին հասարակությունը, ընկերները, ծնողները: Նրանք վախենում են սխալվելուց, անհաջողություններից, ծաղրված լինելուց և այդ պատճառով ձգտում են կայունության:

Սակայն կայունությունը միշտ ժամանակավոր է լինում և ժամանակի ընթացքում հասկանում ես, որ կյանքդ անհետաքրքիր է և տաղտկալի: Կյանքից պետք է վերցնել ամեն ինչ: Պետք է գործել, ռիսկի դիմել, պայքարել երազանքների համար: Պետք է անել այն, ինչը քեզ իրոք դուր է գալիս: Եվ ընդհանրապես նշանակություն չունի ունես դու համապատասխան գիտելիքներ, փորձ կամ կրթություն: Միակ մարդը, որը խանգարում է մեզ այդ ամենին հասնել, մենք ինքներս ենք: Մենք մեծ կարևորություն ենք տալիս տարբեր պայմանականություններին և կանոններին: Պետք է համարձակության ունենալ իրականացնել մեր բոլոր գաղափարները: Դրանք կարող են սկզբում անհնար թվալ, բայց ցանկացած երկար ճանապարհորդություն սկսվում է առաջին քայլից: Մարդկանց մեծ մասը երբեք չի անում առաջին քայլը: Մարդ կարող է հարյուրավոր պատճառներ բերել, ինչու նա չէր կարող անել դա, սակայն այն ամենը, ինչը նրան պետք է, գտնել ընդամենը մեկ պատճառ, ինչի համար պետք է անել դա: Հաջողությունը սպասում է խիզախներին:

Բրենսոնը երիտասարդ տարիքում

Դեռևս իր հաջողությունների սկզբնամասում, Բրենսոնը կնոջ` Ջոանի, հետ որոշում է հանգստանալ Վիրջինյան կղզիներում: Բայց քանի որ այդ պահին նա ֆինանսական խնդիրներ ուներ, հանգստյան վայրի ընտրության տարբերակները այդքան էլ շատ չէին: Սակայն նա լսել էր, որ եթե լուրջ հետաքրքրություն ցուցաբերես որևէ կղզի գնելու նկատմամբ, ապա տեղի անշարժ գույքի գործակալը ձեզ կտեղավորի հիասքանչ վիլլայում և կցուցադրի վաճառքի դրված բոլոր կղզիները ուղղաթիռից: Միտքը նրան հետաքրքիր է թվում: Ինչպես նա է հետագայում պատմում, նա համարձակորեն զանգահարում է կղզիների վաճառքով զբաղվող անշարժ գույքի գործակալություն, ներկայանում (չմոռանալով հիշատակել Մայք Օլդֆիլդ-ին և Sex Pistols-ին) և հայտնում, որ քանի որ "Virgin Music”-ը ընդլայնվում է, իրենց կղզի է անհրաժեշտ, որտեղ ռոք աստղերը կարող են հանգստանալ և միաժամանակ այնտեղ պետք է ձայնագրման ստուդիա բացվի: Գործակալին այդ ամենը համոզում է: Նրանք կնոջ հետ ժամանում են Վիրջինյան կղզիներից մեկը, որտեղ նրանց դիմավորում են որպես թագավորական ընտանիքի անդամներ և ուղեկցում դեպի շքեղ վիլլան: Հաջորդ օրը նրանք ուղղաթիռով թռչում են բոլոր վաճառքի դրված կղզիների վրայով: Ուղևորության վերջում նրանք ձևացնում են, իբր իրենց բավականին դուր են եկել առաջին երկու կղզիները: Սակայն գործակալը առաջարկում է դիտել ևս մեկ կղզի, որը բավականին հեռու է գտնվում, բայց իսկական դրախտ է երկրի վրա: Բրենսոնը համաձայնվում է: Նրանք կրկին ուղղաթիռ են նստում և շարունակում թռիչքը: Կղզին կոչվում էր Նեկեռ և այն իրոք հիասքանչ էր: Որոշ ժամանակ կղզու վրա անցկացնելուց հետո, գործակալը հայտնում է գինը` 3մլն ֆունտ ստեռլինգ: Սակայն Բրենսոնը կարող էր առաջարկել ընդամենը 150.000 ֆունտ ստեռլինգ: Այդքանով նրանց ճանապարհորդությունն ավարտվում է: Չնայած դրան` նրանք հիանալի են անցկացնում իրենց հանգստյան օրերը: Այդպիսի երևակայության տեր է Ռիչարդ Բրենսոնը: Իմիջիայլոց տարիներ անց նա գնում է Նեկեռ կղզին, որն այժմ էլ պատկանում է նրան:


Ամենահայտնի ոչ ալկոհոլային ըմպելիքն աշխարհում

Coca-Cola

Այսօր Coca-Cola-ն աշխարհի ամենահայտնի ոչ ալկոհոլային ըմպելիքն է: Coca-Cola ապրանքանիշը համարվում է ամենահաջողակ-ներից և ճանաչվածներից մեկը աշխարհում և գնահատվում է ավելի քան 80 միլլիարդ դոլլար: Այն ճանաչում են երկրի բնակչության 98 տոկոսը: Coca-Cola-ն վաճառվում է աշխարհի մոտ 200 երկրներում: Այն կարելի է տեսնել ամենուր` խանութներում, փողոցներում, հեռուստատեսությամբ և նույնիսկ ձեր սեղանին: Եթե Coca-Cola-ի պատմության ընթացքում արտադրված ողջ ըմպելիքը շշերով բաժանեին երկրագնդի բնակչությանը, ապա յուրաքանչյուր մարդ կստանար ավելի քան 800 շիշ: Coca-Cola-ն արտադրում է աշխարհում ամենաշատ վաճառվող ոչ ալկոհոլային 6 ըմպելիքներից 5-ը` Coca-Cola, Diet Coke, Fanta, Schweppes և Sprite:

Coca-Cola ընկերության պատմությունը սկսվում է 1886 թվականի մայիսի 8-ին, ամերիկյան այն ժամանակվա փոքրիկ Ատլանտա քաղաքում` դեղագործ Ջոն Պեմբերտոնի տան հետնաբակում: Այդ օրը հարգարժան Ջոն Պեմբերտոնը պղնձե տարրայում եփում էր անսովոր մի օշարակ: Օշարակը (сироп) ստացվում է քաղցր և թանձր: Պեմբերտոնը կանչում է իր հաշվապահ Ֆրենկ Ռոբինսոնին և կիսվում նրա հետ իր հայտնագործությամբ: Իմիջիայլոց հենց Ռոբինսոնն է հետագայում մտածում հայտնի ըմպելիքի անվանումն ու ապրանքանիշը: Նույնիսկ հիմա էլ զովացուցիչ ըմպելիքի ապրանքանիշը պատկերվում է ճիշտ նույն ձևով, ինչպես ժամանակին մտածել էր Ռոբինսոնը:

Իր անվանումը Coca-Cola-ն ստացել է ոչ պատահական: Այն առաջացել է ըմպելիքի պատրաստման ժամանակ օգտագործվող բաղադրիչների անվանումներից` կոկայի տերևներից (դրանցից է պատրաստվում նաև կոկաինը) և կոլա կոչվող ծառի ընկույզներից:

Ջոնը իր պատրաստած օշարակը տանում է քաղաքի ամենամեծ «Ջեկոբս» դեղատուն: Հենց նույն օրվանից այն սկսվում է վաճառվել հաճախորդներին` մեկ բաժակը 5 ցենտով: Օշարակը վաճառվում էր ինչպես շշերով, այնպես էլ «լցնովի»: Ի դեպ վերջին տարբերակում այն բացում էին ջրով` հեշտ խմելու համար: Սկզբում ըմպելիքը դեռ գազավորված չէր: Այն իրենից ներկայացնում էր դարչնագույն, թանձր և քաղցր լուծույթ: Սակայն տեղի է ունենում մի պատահականություն, որը փոխում է ամեն ինչ:

Ջակոբս դեղատուն

Այդ օրը գնորդներից մեկը, որը տառապում էր հետխմիչքային գլխացավով, գնում է Coca-Cola-ի մեկ շիշ օշարակ և խնդրում է դեղատան աշխատողներից Վիլլի Վենեյբլին (դեղատնում նա գազավորված ջուր էր լցնում) բացել օշարակը ջրով: Վենեյբլը չի ուզում գնալ դեղատան մյուս ծայրում գտնվող ջրի ծորակի մոտ և հարցնում է հաճախորդին, դեմ չի՞ լինի արդյոք նա, եթե օշարակը սովորականի փոխարեն բացվի գազավորված ջրով: Հաճախորդի համար միևնույն էր, նրան տանջում էր գլխացավը: Նա խմում է գազավորված ջրով ավելացված «փրփրուն» ըմպելիքը և հիացմունքով բացականչում.
«Այ’ սա ուրիշ բան, հիանալի է: Սա շատ ավելի լավ է, քան սովորական ջուրը»:
Այդ խոսքերը միանգամից տարածվում են ողջ Ատլանտայում և այդուհետ մարդիկ սկսում են խմել բուժիչ ըմպելիքը միայն գազավորված ջրով:

Հենց նույն ամռանը Ատլանտայում սկսում է գործել «չոր օրենքը»` այդ օրվանից ալկոհոլային խմիչքները պաշտոնապես արգելվում են: Մարդիկ սկսում են ավելի շատ Coca-Cola խմել և ըմպելիքի վաճառքի ծավալները աճում են: Սակայն այդ ժամանակ էլ Պեմբերտոնի առողջությունը սկսում է վատանալ, ինչպես նաև նա չուներ բավարար միջոցներ բիզնեսը ընդլայնելու համար: Եվ հրաշք-ըմպելիքի հիմնադիրը վաճառում է դրա բանաձևն ու բոլոր անհրաժեշտ սարքավորումները մի քանի գործընկերների` մասնավորապես ընկերության 2/3-ը նույն Վենեյբլին` Coca-Cola-ի գազավորված տարբերակը բացահայտողին: Պեմբերտոնը մահանում է 1888 թվականի օգոստոսի 16-ին աղքատության մեջ և վերջին հանգրվանն է գտնում աղքատների համար նախատեսված գերեզմանոցում: Եվ միայն 70 տարի անց է Coca-Cola-ի հիմնադրի գերեզմանին քարե հուշարձան տեղադրվում:

Մահվանից մի քանի ամիս առաջ, 1888 թվականին, Պեմբերտոնը 1200 դոլլարով վաճառում է Coca-Cola-ի արտադրության բիզնեսում իր մասնաբաժինը հաջողակ գործարար Ազա Քենդլերին: Վերջինս շուտով գնում է նաև մյուս գործընկերների մասնաբաժինները և 1891 թվականին դառնում է Պեմբերտոնի ընկերության սեփականատերը, որի համար վճարում է ընդամենը 2300 դոլլար: 1892 թվականի հունվարի 29-ին իր եղբոր` Ջոնի, Ֆրենկ Ռոբինսոնի և երկու այլ գործարարների հետ Քենդլերը հիմնում է Coca-Cola ընկերությունը: Սկզբում այն գնահատվում էր 100 հազար դոլլար` հսկայական թիվ այդ ժամանակվա տվյալներով: Սակայն Քենդլերը դրանով չէր բավարարվում, նա երազում էր ընդլայնել արտադրությունը: Օժտված լինելով հմուտ վաճառողի տաղանդով` նա զգում էր, թե ինչպես պետք է գովազդել ապրանքը` շուկայում այն առաջխաղացնելու համար: Նա մտածում է կտրոններ, որոնք բոլորին առաջարկում էին անվճար փորձել մեկ բաժակ Coca-Cola: Փորձելով արտասովոր ըմպելիքի համը` մարդիկ գնում էին այն ավելի ու ավելի շատ: 1894 թվականին Coca-Cola-ն արդեն վաճառվում էր Ջորջիա նահանգի սահմաններից դուրս: Բացվում են օֆիսներ և գործարաններ Դալլասում, Լոս Անջելեսում, Չիկագոյում և Ֆիլադեֆիայում: Շուտով Coca-Cola-ն վաճառվում է նաև ողջ երկրում: 1897 թվականին այն կարելի էր գնել նաև Կանադայում և Հավայան կղզիներում, ինչպես նաև Մեքսիկայում: Գրեթե 10 տարվա ընթացքում Քենդլերը մեծացնում է վաճառքի ծավալները մոտ 400 տոկոսով:

Coca-Cola-ի հաջողությունը պայմանավորված է մի շարք պատճառներով: Առաջինը, դա մշտապես երաշխավորված որակն է: Երկրորդը, ըմպելիքը էժան է, հետևաբար հասանելի է յուրաքանչյուրին: Coca-Cola-ն կարելի է գնել ամենուր: Coca-Cola-ի կարմրա-սպիտակավուն շիշը չես խառնի ոչ մի բանի հետ: Եվ վերջապես, Coca-Cola-ի գովազդը մշտապես աչքի առջև է: Ի շնորհիվ էֆֆեկտիվ գովազդի և ճիշտ ընտրված առևտրային քաղաքականության` Coca-Cola-ն դարձել է մեր կյանքի անփոխարինելի մասը: Այսօր Coca-Cola-ն արտադրում է ոչ միայն համանուն ըմպելիքը, այլ նաև այլ ոչ ալկոհոլային ըմպելիքներ, որոնց գումարային վաճառքի ծավալները գերազանցում են ցանկացած նմանատիպ ընկերության վաճառքները:


Google` նա գրավում է աշխարհը:

Google
Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը Google ընկերության հիմնադիրներն են: Այս երկու ընկերների կյանքի պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մարդկային տաղանդը, ստեղծագործ մոտեցումը, գործին նվիրվածությունն ու խիզախությունը կարող են դառնալ հաջողության գրավական: Նրանք տաղանդավոր երիտասարդներ են, որոնք Միացյալ Նահանգներում հանդիսանում են "ամերիկյան երազանքի” մարմնավորում:

Սերգեյ Բրինը ծնվել է 1974 թվականի օգոստոսի 21-ին Մոսկվայում: 1979 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվում է Միացյալ Նահանգներ: Նրա հայրը Մերիլենդի համալսարանում մաթեմաթիկայի պրոֆեսոր է, մայրը` NASA-ի գիտական աշխատակից: 19 տարեկանում նա գերազանցությամբ ավարտում է Մերիլենդի համալսարանը, ստանում բակալավրի կոչում, ապա շարունակում ուսումը Սթենֆորդի համալսարանում, որտեղ էլ ծանոթանում է ապագա գործընկերոջ հետ:

Լարի Փեյջը նույնպես կրթական թեքում ունեցող ընտանիքից է: Նրա հայրը համակարգչային գիտությունների պրոֆեսոր է, դասավանդում է Միչիգանի համալսարանում, մայրը նույն համալսարանում դասավանդում է ծրագրավորում: Փեյջը բակալավրի կոչում ստանում է Միչիգանի համալսարանում և ուսումը շարունակում Սթենֆորդի համալսարանում:

Նրանց հանդիպումը տեղի է ունենում 1995 թվականին, երբ Փեյջը ժամանում է Սթենֆորդ: Այդ ժամանակ Բրինին կարգադրված էր ուղեկցել նոր ուսանողներին համալսարանի տարածքում: Իրենց ծանոթության սկզբնական շրջանում նրանք բավականին հաճախ բանավիճում են տարբեր թեմաների շուրջ, լուրջ քննարկումներ իրականացնում, սակայն շատ շուտով ընկերանում են: Այդ բանավեճերի արդյունքում հայտնի է դառնում, որ երկուսն էլ հետաքրքրվում են տվյալների մեծ զանգվածներից ինֆորմացիայի դուրսբերման խնդրով: Այդ միտքն է հետագայում սկիզբ հանդիսանում նրանց հանճարեղ մտահաղացմանը և 1998 թվականին ընկերները հիմնում են Google ընկերությունը:

Այսօր Google-ը ինտերնետի աշխարհում ամենահաջողակ ընկերություններից մեկն է: Այն իրենից ներկայացնում է ոչ միայն աշխարհի ամենահայտնի ինտերնետային որոնողական համակարգը, որը միլլիոնավոր մարդկանց օգնում է գտնել իրենց անհրաժեշտ ինֆորմացիան ցանցում, այլև զբաղվում է գովազդի առք ու վաճառքով, առաջարկում Gmail փոստային համակարգը, ինչպես նաև այնպիսի արտադրատեսակներ, ինչպիսիք են Google Maps-ը, Google Calendar-ը, Google Docs-ը և Google Book Search-ը: Google-ին է պատկանում նաև բոլորի կողմից սիրված YouTube-ը: Եվ սա դեռ ամենը չէ: Նա շարունակում է գրավել աշխարհը:

Google տերմինը առաջացել է googol բառից, իսկ googol-ը դա 10-ի 100 աստիճանն է կամ մեկ` հարյուր զրոներով: Տիեզերքում գոյություն չունի ինչ-որ բանի googol: Դրանով ընկերության հիմնադիրներն ուզում են հասկացնել, որ իրենց նպատակն է ստեղծել որոնման համար անվերջ մեծ տվյալների բազա:

Լեգենդներ են պտտվում այն մասին, թե ինչպիսի պայմաններ է առաջարկում Google-ն իր աշխատակիցներին: Շատերը երևի լսել են ռեստորանային ուտելիքի, մերսման սենյակների և Segway’ах անհատական փոխադրամիջոցների մասին, որոնցով աշխատակիցները տեղափոխվում են հենց գրասենյակում: Ըստ Fortune ամսագրի, 2007 թվականին Google ընկերությունը 1-ին տեղն է զբաղեցնում իր աշխատակիցների համար ստեղծած աշխատանքային պայմաններով:

Ընկերության կենտրոնական գրասենյակը աշխատում է 24 ժամ և աշխատակիցներն իրենք են որոշում օրվա որ ժամին աշխատել: Սակայն պետք է նշել, որ գիշերային ժամերին լիարժեք չի աշխատում Google-ի "ռեստորանային” ճաշարանը: Այդ ժամանակ աշխատողները կարող են օգտվել սրճարաններից, սակայն իրական համեղ "ռեստորանային” ուտելիքի նրանք կարող են հավակնել միայն ճաշի ժամանակ: Ընդ որում այդ ամենը աշխատակիցները ստանում են անվճար: Ավելին, նրանցից յուրաքանչյուրը կարող է բերել իր ծանոթներից որևէ մեկին, որին նույնպես անվճար կկերակրեն: Ընկերության օրենքներից մեկի համաձայն, օֆիսում աշխատողների աշխատանքային տեղերը պետք է լինեն մոտակա սրճարանից 30 մետր շառավղով տարածքում, որպեսզի նրանք օգտվեն դրանից, երբ ցանկանան: Այդ պատճառով էլ գրասենյակում այդքան շատ են այդ մինի-սրճարանները:

Google ընկերությունը ողջունում է իր աշխատակիցների ինքնուրույն մտածելու և ակտիվություն ցուցաբերելու ունակությունը: Այդ պատճառով էլ շաբաթական մեկ օր նրանք կարող են ծախսել սեփական պրոյեկտների և մտահաղացումների իրականացման վրա: Սովորաբար, եթե այդպիսի պրոյեկտները վերածվում են արժեքավոր ինչ-որ բանի, ընկերությունը ուշադրություն է դարձնում դրանց վրա, ֆինասավորում դրանք և բարձրացնում աշխատակցին աշխատանքային աստիճանով:

Ինչքան էլ զարմանալի է, Google-ում ընդունված չեն մեքենաները: Աշխատակիցների մեծ մասը աշխատանքի են գալիս իրենց հեծանիվներով: Մինչև այդ ավելի տարածված էին սկուտերները: Ընկերությանում ամեն ինչ արվում է նրա համար, որպեսզի աշխատակիցներին հարմար լինի աշխատել, իրենց աշխատատեղը նրանք կարող են կարգավորել ինքնուրույն, հագուստի ոչ մի սահմանափակում այնտեղ չկա: Նույնիսկ ընկերության հիմնադիրներ Սերգեյ Բրինը և Լարի Փեյջն են սիրում հագնվել ազատ ոճով:

Ծրագրավորողների համար, որոնց աշխատանքը հիմնականում նստակյաց է, ամենավտանգավոր հիվանդություններ են հանդիսանում նրանք, որոնք կապված են ողնաշարի հետ: Ոչ մի խոչընդոտ!: Google-ում աշխատակիցները ցանկացած ժամանակ կարող են օգտվել մերսման սրահից: Բացի այդ ընկերությունում կան հատուկ "կարդալու” սենյակներ, որտեղ աշխատակիցները հանգիստ մթնոլորտում կարող են ավելացնել իրենց գիտելիքները, աշխատանքի վերաբերյալ իհարկե:

Այս ամենից բացի աշխատակիցների համար գործում են ժամանցի այլ ձևեր` խաղասեղաններ, սեղանի ֆուտբոլ, թենիս, վոլեյբոլ: Մի խոսքով ձանձրալի չի լինի, կարևորը լավ աշխատելն է: Ժամանակ առ ժամանակ Google-ը վարձում է կինոթատրոն, որտեղ իր աշխատակիցները կարող են անվճար ֆիլմեր դիտել: Նրանցից յուրաքանչյուրը կարող է իր հետ նույնիսկ մեկ ծանոթ վերցնել:

Քանի որ Կալիֆոռնիայում Google-ի գրասենյակը բավականին մեծ է, ապա տեղաշարժվելու համար աշխատակիցները կարող են օգտվել անհատական փոխադրամիջոցներից: Դա թույլ է տալիս նաև խնայել այն ժամանակը, որը պետք է ծախսել քայլելու վրա: Աշխատանքային օրվա ավարտից հետո աշխատակիցները կարող են անվճար օգտվել սպորտային դահլիճից, լողավազանից, վոլեյբոլի կամ ֆուտբոլի դաշտերից: Ցանկության դեպքում նրանք կարող են աշխատել` նույնիսկ գտնվելով լողավազանում: Google ընկերությունում նշվում են բազմաթիվ տոներ, սակայն ամենագլխավորը բոլոր աշխատակիցների համար ապրիլի 1-ն է, որը նշվում է մեծ շուքով:

Այս ամենին կարելի է ավելացնել միայն այն, որ Google-ը ոչ միայն լավագույն պայմաններ է ապահովում իր աշխատակիցների համար, այլև հանդիսանում է աշխարհում ամենաարագ զարգացող IT-ընկերություններից մեկը:


Մարկ Ցուկերբերգի հաջողությունը` Facebook

2008 թվականին Forbes ամսագիրը հրապարակում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը: 785-րդ տեղը զբաղեցնում է Facebook սոցիալական ցանցի հիմնադիր, 23-ամյա Մարկ Ցուկերբերգը: Իր 1,5 միլլիարդ դոլլարով նա դառնում է պատմության մեջ ամենաերիտասարդ միլլիարդատերը:

Սկզբում Facebook-ը նախատեսված էր որպես Հարվարդի ուսանողների շփման միջոց: Որոշ ժամանակ անց այնտեղ կարող էին գրանցվել արդեն բոլոր դպրոցականներն ու ուսանողները: Գլխավոր պայման էր հանդիսանում փոստարկղի առկայությունը edu տիրույթում, որը վկայում էր անհատի պատկանելիությունը կրթական սեկտորին: Շուտով ռեսուրսը դուրս է գալիս կրթական սեկտորից, օրեցօր հավաքելով ավելի մեծ լսարան:
Ժամանակի ընթացքում նրա հեղինակությունը այնքան է աճում, որ Մարկը ստիպված է լինում թողնել ուսումը և ամբողջովին նվիրվել դրան: Նա սկսում է փնտրել ներդրողների:

Facebook-ի հաջողությանը հավատում է PayPall վճարային համակարգի համահեղինակներից մեկը` Պիտեռ Տիլը, որը ներդնելով ծրագրի մեջ 500 հազար դոլլար, դառնում է ծրագրի առաջին ներդրողը: Նրան հետևում են մի շարք այլ ներդրողներ: 2007 թվականին Facebook-ի բաժնետոմսերի 1,6%-ը գնում է Microsoft-ը: Գործարքի արժեքը կազմում է 240 միլլիոն դոլլար: Այդ գործարքով Microsoft-ը ձեռք է բերում Facebook-ում գովազդի վաճառքի բացառիկ իրավունք մինչև 2011 թվականը: 2010 թվականի փետրվարի 4-ին լրանում է Facebook-ի 6-ամյակը: Այժմ այն համարվում է աշխարհում ամենահեղինակավոր սոցիալական ցանցը, որում գրանցված են մոտ 400 միլլիոն անդամներ:

Մարկ Ցուկերբերգը ծնվել է Նյու Յորքի հարուստ թաղամասերից մեկում: Նա ընտանիքի չորս երեխաներից միակ տղան էր: Համակարգչի և ծրագրավորման նկատմամբ հետաքրքրությունը նրա մոտ առաջանում է դպրոցում` ցածր դասարաններում: 9-րդ դասարանում Մարկը ստեղծում է ամերիկյան հանրահայտ "Risk” խաղի համակարգչային տարբերակը: Գրեթե նույն տարիքում նա ընկերոջ հետ գրում է ոչ մեծ ծրագիր Winamp-ի համար: Երբ նրանք ծրագիրը տեղադրում են ինտերնետում, Microsoft-ը նրանց մոտ 2 միլլիոն դոլլար է առաջարկում ծրագրի համար, սակայն ընկերները հրաժարվում են գործարքից, հայտնելով որ "ոգեշնչումը չի վաճառվում”:


Մահաթմա Գանդի` հազարամյակի մարդը

Մահաթմա ԳանդիՇատ մարդիկ են եղել , որոնք կարողացել են փոխել աշխարհը, բայց  նրանցից շատ քչերն են ունեցել  ոգի, ուժ ու կամք, որն այնքան խորթ է այսօրվա աշխարհին և երբեմն գալիս ես այն եզրահանգման, որ նրանք այս աշխարհ են եկել այլ աշխարհից: Նրանցից էր Մահաթմա Գանդին:

11 տարի առաջ BBC հեռուստաընկերությունը հարցում անցկացրեց, թե ո՞վ է «հազարամյակի մարդը»:

Ըստ հարցման արդյունքների «հազարամյակի մարդ» ճանաչվեցՄահաթմա Գանդին, երկրորդ հորիզոնակը զբաղեցրեց Լեոնարդո Դա Վինչին, իսկ ահա երրորդ հորիզոնականում  Հիսուս Քրիստոսն է:

1869 թվականի հոկտեմբերի  2-ին Հնդկաստանի ծովափնյա Պորբանդար քաղաքում է լույս աշխարհ է եկել Մոհանդաս Կարամչանդ Գանդին:  Գանդիների ընտանիքը  ապահովված էր , և  երեխաները  լավ կրթություն ստանալու հնարավորություն ունեին: Եվ ահա 19 տարեկանում Գանդին ուղևորվում էԼոնդոն` այնտեղի համալսրանում  իրավաբանություն ուսումնասիրելու: 1891 թվականին նա վերադառնում է հայրենիք` մասնագիտությամբ աշխատելու: Սակայն,  1893 թվականին Մոհանդասըիրավաբանական աշխատանք է գտնում Հարավային Աֆրիկայում ,  մեկամյա պայմանագիր է ստորագրում  և ուղևորվում այնտեղ:

Հարավային Աֆրիկան այդ ժամանակաշրջանում  բրիտանացիների ենթակայության ներքո էր գտնվում: Փորձելով պաշտպանել  իր իրավունքները Գանդին` իր համար անսպասելիորեն,  ենթարկվում է տեղի իշխանությունների հարձակմանը և տեսնում է, որ այդպիսի հարձակման ենթարկվում են բոլոր բնակիչները: Գանդին սկսում իր և տեղացիների իրավունքների պաշտպանության գործընթացը  և միայն 21 տարի անց  է հասնում  հաջողության:

Գանդին սկսում է մշակել  սկզբունքներ, որոնք հիմնված էին արիության, արդարության և  ոչ բռնության վրա, որն էլ անվանում է «Սատյագրախա»: Նա գտնում էր, որ նպատակին հասնելու միջոցներն ավելի կարևոր են, քան ինքը`  նպատակը: Այս հասկացությունը օգնեց Հնդկաստանին ձեռք բերել անկախություն և ազատության գաղափարախոսությունը ևս մեկ անգամ բարձրաձայնվեց ողջ աշխարհում: Գանդիինայս ամենի համար կոչում էին նաև վեհանձն, իսկ  Հնդկաստանում նրա  Bapu, այսինքն` Հայր էին անվանում:

1915 թվականին Գանդին վերադառնում է հայրենիք`  Հնդկաստան: 15 տարվա ընթացքում  նա դառնումՄահաթմա ԳանդիՀնդկաստանի ազգայնական շարժման առաջնորդը: Օգտագործելով «Սատյարգրախայի» սկզբունքները` Գանդին գլխավորում է Հնդկաստանի անկախության պայքարը Բրիտանիայի դեմ: Բրիտանացիները հաճախ ձերբակալում էին Գանդիին` Հարավային Աֆրիկայում և Հնդկաստանում ցուցաբերած ակտիվության համար: ԸստԳանդիի, եթե ազատազրկման համար հիմք կա, ապա բանտում նստելը ազնիվ է: Գանդին իր քաղաքական գործունեության ընթացքում  7 տարի է անցկացրել բանտում:

Գանդին շատ հաճախ դիմում էր նաև ծայրահեղ քայլերի: 1948 թվականի հունվարի 13-ին, երկրում բախումներ են տեղի ունենում , և  Գանդինհացադուլ է հայտարարում: Հինգ օր անց ընդիմադիրները խոստանում են դադարեցնել պայքարը և Գանդին ընդհատում է հացադուլը: Հացադուլից 12 օր անց մոլեռանդ-հինդու Նատխուրամ Գոդզեն` Գանդիիհակառակորդը, 3 անգամ կրակում է Մահաթմայի որովայնին և կրծքավանդակին: Գանդին, մահամերձ վիճակում , շարժումներով ցույց է տալիս, որ ներում է մարդասպանին: 1948 թվականի հունվարի  30–ին 78 տարեկան հասկում Մահաթմա Գաննդին` ժպիտը դեմքին,  հեռանում է այս աշխարհից:

Ահա բռնութամբ միայն կյանքից հեռացավ  ազատության, իրավունքների և ոչ բռնության ջատագովը`Գանդին: Ամեն տարի նրա ծննդյան օրը Հնդկաստանում ազգային տոն է, իսկ ահա աշխարհում` բռնության դեմ պայքարի միջազգային օրն է նշվում: Նա ապրել է չափազանց համեստ կյանքով, կրել է հնդկական ավանդական dhoti: Նույնքան համեստ էր նաև քաղցը հագեցնելու հարցում: Նա ընդունում էր գերազանցապես բուսական սնունդ, հաճախ էլ ոչինչ չէր ուտում  ինքնամաքրման և սոցիալական բողոքի համար: Ուստի, զարմանալի չէ, որ տարեց  հասակում Գանդին կշռվում էր 45 կգ:

Գանդիի նոթերից.

  • Սկզբում քեզ անտեսում են, հետո քեզ ծաղրում են, հետո քեզ  ծեծում են, հետո դու հաղթում ես:
  • Դուք պետք է լինեք այն փոփոխությունը, ինչը դուք ուզում եք տեսնել աշխարհում:
  • Ինչ էլ որ անեք, դա բավարար չի լինի, բայց շատ կարևոր է, որ դուք դա անեք:
  • Աստված  չունի  կրոն:

Հ.Գ.  Ալբերտ Էնշտեյն. «Հնարավոր է, որ հետագա սերունդները արդեն չհավատան, որ նման մարդը` սովորական միս ու արյունից, քայլել է այս երկրի վրա»…


Բլոգն ինչպես որ կա

bloggerԲԼՈԳԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Բլոգ վարող մարդկանց անվանում են բլոգեր, իսկ բոլոր բլոգները միասին անվանում են բլոգոսֆերա: Գոյություն ունեն թեմատիկ և ընդհանուր բլոգներ: Բլոգը նաև ինքնադրսևորման տարբերակ է, երբ Ձեր նոթերը կարդում և քննարկում են ոչ միայն Ձեր ընկերները,այլև մարդիկ, ում  չեք ճանաչում: 
Բլոգ կարդալը և վարելը  տարբեր են: Մարդիկ ովքեր օգտվում են բլոգներից, չստեղծելով իրենցը նպատակ են կրում մարդկանց հետ շփվելը, որոնց հետ չունեն հնարավորություն անմիջականորեն շփվելու: Շփման այս տարբերակը ամենահարմարն է, քանզի այն չի ստիպում պարտադիր փոխադարձություն և միմյանց հետ հանդիպում:Բլոգում նոր նյութերը տեղադրված են լինում էջի սկզբում: Բլօգի  հիմանական բաղկացուցիչ մասերն են պարբերաբար ավելացվող նոթերը, ինչպես նաև նկարները կամ մուլտիմեդիան: Բլոգներն օրագրերից հիմնականում տարբերվում են նրանով, որ բլոգները կրում են հասարակական բնույթ, ունեն կողմնակի ընթերցող, որոնք կարող են արտահայտել իրենց կարծիքները բլոգում:

Բլոգների տարրատեսակներից են.

1.   Անձնական /հեղինակային/ - վարվում է մեկ անձի կողմից` տնօրինողից:
2.   Թաքնված – վարվում է անհայտ անհատի կողմից, որը ներկայանում է ուրիշի             անունից:
3 .  Կոլեկտիվ կամ սոցիալական բլոգ – վարվում է մի խումբ մարդկանց կողմից, որոնք ենթարկվում են ստեղծողի օրենքներին:
4.    Կորպորատիվ – վարվում է կազմակերպության աշխատակիցների կողմից:
5.  Ակումբային կամ հասարակական - բաց բլոգ է:

Բլոգի թեմատիկ  ուղղվածությունները բազմազան են. քաղաքական, կենցաղային, ճանապարհորդական,Բլոգերկրթական, նորաձևություն և այլն: Իսկ ըստ նյութերի տարբերակվում են տեքստային բլոգ, ֆոտոբլոգ, երաժշտական բլոգ, բլոգ քաստինգ /հիմնականում պարունակվում են mp3 ֆորմատով նյութեր/, վիդեոբլոգ:
Բլոգները պարունակում են հետևյալ նպատակները`հաղորդակցական, ինքնաներկայաց-ման, զվարճալիքի,ինքնազարգացման, բնազդային և այլն:
«Վաշինգտոն պրոֆայլ» թերթը համարում է, որ անդրանիկ բլոգը եղել է Տիմ Բերներս-Լիի էջը,որտեղ նա սկսած 1992 թ.-ից տպագրում էր նորություններ: Բլոգները լայն տարածում ստացան 1996թ.-ից: 1999թ.-ի օգոստոսին  Սան-Ֆրանցիսկոյի ,,Pyra Labs’’  համակարգչային ընկերությունը բացեց "bloger” կայքը, որը անվճար էր և այն գնվեցgoogle-ի կողմից: 
Բլոգ բացելն  ամբողջ աշխարհում այնպես էլ Հայաստանում կարող է ցանկացած ոք: Բլոգային անվճար պլատֆորմներ կան՝ wordpress, blogspot, livejournal և այլն։ Բայց,ինպես նշեց բլոգեր Հրաչ Շահվերդյանը,նրանք ունեն որոշակի սահմանափակումներ/ ավելի քիչ  են հնարավորություն-
ների ընտրությունը ,այսինք այդ ընկերությունները որոշակի սահմանափակումներ են դնում անվճար պլատֆորրմների  վրա/:
Բլոգները ավելի դժվար է ղեկավարել, քան ԶԼՄ-ների մյուս տեսակները, դրա համար էլ բլոգերները հաճախ են ենթարկվում պատասխանատվության, քանի որ նրանք սովորաբար արտահայտում են ոչ ցանկալի մտքեր իրենց բլոգներում: Օրինակ` Կուբայում 20 բլոգեր է ձերբակալված, իսկ Չինաստանում` 24:
Բլոգերը կարող է հետապնդման ենթարկվել 2 տեսանկյունից` քաղաքական և անձնական:   Բլոգերները կարող են անձնական հետապնդման ենթարկվել, քանի որ իրենց բլոգներում     ,,վիրավորում են’’ կոնկրետ անհատների, հիմանականում` գործարար անձանց:
Ջույլին Պեյնը/,,Ռեպորտաժներ առանց սահմանի’’ընկերության համացանցի ազատ օգտագործման տնօրեն/ խորհուրդ է տալիս բլոգերներին, ովքեր պատրաստվում են թողարկել նյութ, որը կվտանգի իրենց անվտանգությունը, չհայտնել իրենց տվյալները, քանզի պետությունը հետամուտ է բլոգերներին, նրանց աշխատանքին և նպատակ է հետապնդում ինչ-որ կերպ պատժել  « իրենց հանգիստը խաթարողներին»:
,, Apple’’ ընկերությունը 2004թ.-ի վերջին դատական գործ հարուցեց բլոգերների դեմ ովքեր պատմում էին իր նոր ապրանքանիշի մասին ավելի շուտ, քան ,,Apple’’-ը կհայտարեր պաշտոնապես: Նա պահանջում էր բացահայտել տեղեկատվության արտահոսքի աղբյուրը. ãանցած 2 տարի նա տանուլ տվեց դատը: 2006թ-ին դատարանի կողմից կայացվեց որոշում, որ բլոգերները տիրապետում են նույն իրավունքներին`տեղեկատվության աղբյուրները չբացահայտելուն, ինչը իրավունք ունեն նաև լրագրողները:
Ամեն դեպքում  հայկական համացանցն  օրեցօր հարստանում է նոր բլոգներով:Բլոգը հասարակություն ներմուծվեց  2003-2004թթ.: Սակայն այն միանշանակ չընդունվեց հասարակությունում, և մարդիկ կարծում էին ,որ դրանք ստեղծված են գրողների կամ լրագրողների համար:Կարճ ժամանակ է անցել,բայց  այսօր յուրաքանչյուր ոք ինչ-որ չափով զգում է բլոգի կարիքը,ոմանք ցանկանում են գրել,ոմանք էլ`ընթերցել:Եվ այն սիրողական մակարդակից վերածվել է տեղեկատվության աղբյուրի:
Մի քանի տարի է անցել բլոգի հայտնվելուց,սակայն մեզ մոտ ակտիվ են բլոգերները: 
- Միջին վիճակագրությամբ, այսինքն երբ ես իմ թեզն էի գրում հայկական բլոգոսֆերայի մասին, հայկական բովանդակության /հեղինակը հայ է, սակայն օտար լեզվով ¿ •ñáõÙ, կամ արտասահմանցի, որ Հայաստանում է ապրում և ստեղծագործում / մոտ 2500–3000 բլոգեր հայտնաբերեցի, որոնք պարբերաբար թարմ³óÝáõÙ են մոտ 500 բլոգներ, ընդ որում թեմատիկ բազմազանությամբ, մեծ թվով քաղաքական բլոգներից մինչև բիզնես ու կորպորատիվ  բլոգներ,-ասաց բլոգեր Շուշան Հարությունյանը/Blansh/:
Սակայն կան խնդիրներ,որոնք չեն լուծվել մեր երկրում: Պարզվում է թե’ Հայաստա-նում,թե’տարածաշրջանում չկա ոչ մի պետական մարմին և նույնիսկ կազմակերպություն,որը  զբաղվում է համացանց օգտագործողների / user /շահերի  պաշտպանությամբ:

Սակայն կարծես բլոգը հաստատվում է ոչ միայն աշխարհում,այլ նաև մեզ մոտ. ընթերցողների թիվն  ավելանում է, անց են կացվում բազմաթիվ մրցույթներ/օրինակ`2004թ.,,Բլոգների միջազգային մրցույթ’’-ն անցկացվեց Գերմանիայում/ :
Աշխարհում ամեն տարի օգոստոսի երեսունմեկին բլոգերները նշում են իրենց օրը:Այն նշվում  է 2005թ-ից և ներմուծվել է Արևմուտքից:

Հուսանք,մեզ մոտ էլ կձևավորվի ,,բլոգային մշակույթ’’-ը և այդ գործում ներդրում կունենանք յուրաքանչյուրս...Կարծում եմ  շատ բան պետք չէ ` պետք է ակտիվ լինել:
Դե ինչ,ամեն դեպքում, եկեք բլոգենք...{imgbox}


© — հեղինակային իրավունք


իրավունք© — հեղինակային իրավունքների պահպանման նշանն է: Մարդկությանն 

այնքան մտահոգեց իրենց հեղինակային իրավունքների պաշտպանվածությունը, որ նրանք ստեղծեցին հատուկ նշան, որը հանդիսանում է ապացույց այն բանի, որ այս ապրանքանիշը պաշտպանված է: Սակայն հեղինակային իրավունքի խորհրդանշանը  ոչ մի իրավական նշանակություն չունի: Հեղինակային իրավունքի հասկացությունը ծագել է Բրիտանիայում 1710 թվականին`  Աննայի օրենքով։ Այն 

սահմանել է աշխատանքի հեղինակի՝ աշխատանքը բազմացնելու իրավունքի սեփականատեր լինելն ու այդ հեղինակային իրավունքի համար ֆիքսված տերմինի հասկացությունը։

Այն ստեղծվել է որպես նոր մտքերը խրախուսող ակտ, քանի որ այդ 
ժամանակներում նկատվել էր, որ հրատարակիչները վերատպում են հեղինակների աշխատանքներն առանց նրանց համաձայնության՝ մեծ վնաս պատճառելով նրանց և հաճախ կործանելով նրանց ու նրանց ընտանիքները։ Հեղինակային իրավունքը, նախևառաջ, ստեղծվել էր այն նպատակով, որ հեղինակները որոշակի վերահսկողություն ունենան իրենց աշխատանքների տպագրության նկատմամբ և ստանան որոշակի ֆինանսական փոխհատուցում, որպեսզի  մտածեն նոր 
գաղափարների մասին:

Աննայի օրենքը հեղինակային իրավունքի մասին առաջին իսկական օրենքն էր, և այն իրավունքներ տվեց հեղինակներին սահմանափակ ժամանակով՝ տասնչորս տարով, բոլոր հրատարակված աշխատությունների համար տալ իր համաձայնությունը, որից հետո հեղինակային իրավունքի ժամկետը լրանում էր։ 

Հեղինակային իրավունքը տարածվում է  գրքերի և քարտեզների հրատարակումից մինչև  ձայնագրություններ, ֆիլմեր, լուսանկարներ, համակարգչային ծրագրային ապահովում ու ճարտարապետական աշխատանքներ։

Հեղինակային իրավունքն որոշակի ժամանակաշրջանով բացառիկ իրավունք է վերապահում օրիգինալ աշխատանքի հեղինակին այդ աշխատանքի նկատմամբ՝ 

ներառյալ դրա հրատարակումը, տարածումը և հարմարեցումը : Այնուհետև վերոհիշյալը դառնում է հանրության սեփականություն։ Հեղինակային իրավունքը վերաբերում է ցանկացած արտահայտելի գաղափարի կամ տեղեկության, որը գոյություն ունի, դիսկրետ է և ֆիքսված է միջավայրում։ Որոշ օրենքներով ճանաչվում է նաև աշխատանքի հեղինակի բարոյական իրավունքը, ինչպիսին է  որպես աշխատանքի հեղինակ նշվելու իրավունքը։ Օրենսդրության մեջ 

հեղինակային իրավունքը  ընդգրկված է «մտավոր սեփականություն» ընդհանրական տերմինի մեջ։

Միջազգայնորեն ընդունված օրենքներով հեղինակային իրավունքն ուժի մեջ է հեղինակի մահից հետո 50 -100 տարվա ընթացքում կամ ավելի կարճ ժամանակաշրջանում անանուն հեղինակենրի կամ համահեղինակների համար։ 

Որոշ իրավական համակարգեր պահանջում են հեղինակային իրավունքի գրանցման ֆորմալ արարողակարգ, սակայն դրանց մեծ մասը ճանաչում է հեղինակային իրավունքը ցանկացած ավարտուն աշխատանքի նկատմամբ՝ առանց ֆորմալ գրանցման։ Ընդհանուր առմամբ, հեղինակային իրավունքը քաղաքացիական իրավունքի առարկա է, սակայն որոշ դեպքերում կիրառվում են քրեական պատժամիջոցներ։

Միաժամանակ, այն ընկերությունները, որոնք մեծ տնտեսական կախման մեջ են գտնվում հեղինակային իրավունքից, ձգտել են ընդլայնել ու տարածել իրենց հեղինակային իրավունքները՝ փորձելով ապահովել լրացուցիչ օրենսդրական և տեխնոլոգիական աջակցություն։

Համացանցն  այսօր էլ ավելի է բարդացնում հեղինակային իրավունքը պահպանման տեսանկյունից: Քայլեր են ձեռնարկվում, որպեսզի այստեղ ևս պահպանվի ու ճանաչվի հեղինակն ու իր բացառիկ աշխատանքը: