Վանգա` 20-րդ դարի ֆենոմեններից մեկը


ՎանգաՍովորաբար գուշակների ու մարգարեների խոսքերը կշիռ են ձեռք բերում այն ժամանակ, երբ նրանց ենթադրություններն իրականություն են դառնում: Կամ   

հնարավոր է լինում ընդհանուր եզրեր գտնել  արդեն իսկ կատարված դեպքերի միջև: Բուլղար գուշակ Վանգելիա Գուշտերովայի (Վանգա) գուշակությունները հայտնի են վաղուց: Վանգայի գուշակություններն այնքան շատ են եղել, որ դժվար չէ դրանց մեջ չտեսնել ճշմարտության գոնե որոշակի տոկոսը: Որպես կանոն՝ իրականություն չդարձած գուշակությունների մասին գերադասում են չհիշել:

Վանգային կարելի  է  համարել  20-րդ   դարի  ֆենոմեններից   մեկը,  որն  ապրեց  85  տարի  (1911-1996) երկիր  մոլորակի  վրա:  Նա իր խորհուրդներով  եւ  գուշակություններով   օգտակար   եղավ  տասնյակ  հազարից  ավելի  հիվանդների  եւ  հուսալքված  մարդկանց:  12 - ամյա  բուլղարուհու  մոտ  նկատվում էին  տարօրինակություններ.  նա  խաղում  էր  մի  խաղ  որը,  անհանգստացնում  էր  ծնողներին,  նրա  խնդրանքով  թաքցնում  էին   ինչ - որ  առարկաներ,  այնուհետ  նա  փակ  աչքերով`  շոշափելով   գտնում  էր  այդ  առարկանները:  13  տարեկան  հասակում`    տուն  վերադառնալիս,  ուժգին  հողմափոթորիկը  նրան  քշում  է`  թաղելով  ավազների  եւ  ծառի  ճյուղերի  մեջ,  

որի հետևանքով կորցնում  է  տեսողությունը:  1979  թվականին ի  հայտ   եկավ  նոր   շնորհ. նա  ամենուրեք   կապի   մեջ  է   հայտնվում   գերհզոր   եւ  ոչ   ֆիզիկական   էակների   հետ:  Օգնություն   հայցելու  նպատակով`   նրան  այցելել  են   բազմաթիվ   հանրահայտ   քաղաքական   գործիչներ  եւ  հանրաճանաչ   գիտնականներ,  որոնք  հեռացել են   զարմացած  եւ   հիացած.  Վանգային   հաջողվել  է  իր   պատասխաններով  ապշեցնել    մի  շարք   գիտնականների,  ըստ   նրանց,   միայն   տաղանդավոր   գիտնականը  կարող  էր   պատասխանել այդ   հարցերին:  Հենց սա է  Վանգայի  ֆենոմենը,  նա  հազվագյուտ   այն   անձանցից  էր ,  որն  օժտված  էր   Աստվածային   շնորհներով:  Նա  մահացել է  1996  թվականին ,  նրա   թաղմանն  էին  եկել   բազմաթիվ     հայտնի  մարդիկ.  Բուլղարիան  երբեք   չեր  ունեցել   այդքան   այցելուններ:

Հիմնականում կույր գուշակուհին «տեսել» է ապագայում կատարվելիք աղետներն ու պատերազմները: 2001թ. սեպտեմբերի 11-ին կատարված ահաբեկչությունը մարդիկ կապեցին Վանգայի այն կանխատեսման հետ, որն այսպես էր հնչում. «Ամերիկյան եղբայրները վայր կընկնեն, քանի որ նրանց կկտցահարեն երկաթե թռչունները: Կոռնան գայլերն ու անմեղ արյուն կթափվի»:. Մարդկությունը կյանք կգտնի տիեզերքում ու կհրաժարվի նավթից, քանի որ կգործածվի միայն արեւային էներգիան: Նույնիսկ ինքնաթիռներն այլեւս «սեւ» վառելիքի կարիքը չեն ունենա: Եթե հավատում եք Վանգային, ապա նշեմ, որ մենք կշարունակենք ապրել այս երկրագնդի վրա : Ըստ Վանգայի ` 5079 թվականին կլինի աշխարհի վերջը…:


Добавил: Վանգա` 20-րդ դարի ֆենոմեններից մեկը (BEMARVEST)

սմայլիկ smile նկար մատներ արվեստ նկարչություն աբստրակտ

Երբ առնչվում ես մարդկանց հետ, հիշի’ր, որ գործ ունես ոչ թե  տրամաբանող արարածների հետ, այլ էմոցիոնալ արարածների հետ:

Դեյլ Կառնեգի

 

Վստահ եմ`մեզանից շատերը բազմիցս լսած կլինեն`<<հայերս շատ էմոցիոնալ ազգ ենք>> արտահայտությունը, և հենց այդ պահին մեր աչքի առաջ են գալիս այն դրվագները, երբ մարդը երևում է կամ ծայրահեղ ուրախ, կամ էլ ծայրահեղ տխուր վիճակով: Իսկ  մեր նպատակն այն է, որ հոդվածի շարունակության մեջ  նկարագրենք, թե իրականում ի՞նչ է էմոցիան, ինչպե՞ս է այն դրսևորվում և ինչպե՞ս ենք այն ղեկավարում:

Մենք միշտ զգում ենք ինչ-որ էմոցիա կամ զգացում, oրվա ընթացքում  լինում ենք տարբեր էմոցիոնալ վիճակներում: Ինչևիցե,  ոչ միշտ  ենք գիտակցում այդ. նույնիսկ տվյալ պահին չենք գիտակցում և ճանաչում մեր զգացած էմոցիան: Այս ամենը մեզ կարող է տանել դեպի անկառավարելի իրավիճակի, եթե հաշվի չառնենք երեք հիմական կետեր`ճանաչել էմոցիաները, գնահատել և գործել:

Էմոցիաներին անվանումներ տալու համար մենք օգտագործում ենք շատ բառեր` տերմիններ: Կան տարբեր էմոցիաների տեսակներ, որոնք տարբերվում են իրարից երբեմն նույնիսկ նրբերանգային տարբերությամբ և դրանցից յուրաքանչյուրն էլ ունի իր դրսևորման նրբերանգային  ձևը:

Հոգեբան Վիլիամ Վունդթը էմոցիաները բաժանել է հիմական երեք զույգերի`

  • Հաճույք-Տհաճություն
  • Լարվածություն-Արտահայտվածություն
  • Հուզում-Թուլացում

Իսկ Փլուչիկը նշում է ութ բազային էմոցիաների մասին` չորս զույգերով`

  1. Ուրախություն-Տխրություն
  2. Ընդունում-Գարշանք
  3. Զայրույթ-Վախ
  4. Զարմանք-Նախազգացում

 

 

Գիտնական Մ. Գանսալեսը էմոցիաները դասակարգում է հետևյալ ձև`

 

Դրական էմոցիաներ

Բացասական Էմոցիաներ

Ես ինքս ինձ զգում եմ.. 

Ես զգում եմ… 

Ես ինքս ինձ զգում եմ…

Ես զգում եմ…

Լավ

Բարեկեցություն

Անհարմար

Անհանգիստություն

Երջանիկ

Երջանկություն

Դժբախտ

Դժբախտություն

Առողջ

Առողջություն

Հիվանդ

Հիվանդ

Զվարթ

Զվարճանք

Տխուր

Տխրություն

Ուժեղ

Ուժ

Թույլ

Թուլություն

Ուղեկցված

Միություն

Միայնակ

Միայնակություն

և այլն

և այլն

և այլն

և այլն

 

Ինչպես նկատեցինք բոլոր հեղինակները էմոցիաները բաժանում են երկու մեծ խմբի` դրական և բացասական:

Ամենօրյա մեր կյանքում մենք  էմոցիաներ արտահայտող բառերը օգտագործում ենք որոշակի քանակային մակարդակներով`<<ես լավ եմ զգում>>, <<ես շատ լավ եմ զգում>>, <<ես ավելի լավ եմ զգում>>: Ավելի պարզ կարելի է ասել, որ էմոցիաները ընդհանուր վերցրած բաժանվում են դրական և բացասական խմբերի: Յուրաքանչյուր խմբի պատկանող էմոցիա իր հերթին ունի ուրույն որակային տարբերություն ` օրինակ զվարթ, ուժեղ, տխուր և այլն: Իսկ հենց նույն  էմոցիան  օգտագործվում է որոշակի քանակ ցույց տվող բառերի հետ <<ավելի ուժեղ>>, <<մի քիչ թույլ>>… և ըստ դրա էլ բաժանվում է քանակային տարբերությամբ: Ամփոփելով միտքը կարելի է ասել, որ էմոցիաները բաժանվում են որակային և քանակական տարբերություններով:

Շարունակելի…

Մարիամ Դիլբանդյան

http://youandworld.am/news/364.html



Добавил: Մեր էմոցիաները (BEMARVEST)